Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես զգալ, թե ի՛նչ է որդեսիրությունը։ Մեր Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում և միայն քեզ է հայտնում իր սրտի գաղտնիքը։ Դու պետք է իմանաս նրա միտքը և հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքից եկած հնարը գործի դնենք. Վաղինակը պատասխանեց.

— Հա՛յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ ինձ էլ չի բաց անում իր սիրտը. միայն այս վերջին օրերս ես նրա մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում։ Ես կարծում եմ, որ նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա վրա։


— Ո՞վ է այդ Անահիտը։

— Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է։ — Նախրչո՜ւ…

— Այո՛։

— Այդ նախրչու Անահիտը մի աստվածուհի պետք է լինի ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը։

— Հայր թագավոր, ես միշտ փտնում եմ այդ աղջկանը, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է անցնում իմ աշխատությունը, և կարծում եմ, որ պիտի զուր էլ անցնի, ըստ որում այդ աղջիկը ճշմարիտ որ մի աստվածուհի է. նրա գեղեցկությունը մի հիացք է. իսկ խելքի մասին հրաշքներ են պատմում։ Ասում են՝ գյուղի ծերերը նրա խորհրդին են դիմում ամեն դժվար հանգամանքներում։ Ոչ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ոչ մի օրիորդ՝ նրա ձեռքի ճարտարությունը։ Նրան անվանում են «Անտառների թագուհի», ըստ որում իր հոր նախրից երբ որ մի ապրանք է կորչում կամ գողացվում, նա իսկույն՝ մի կրակոտ ձի հեծած՝ սար ու ձոր է ընկնում, և որտեղից լինի՝ գտնում բերում է։ Այս տեղեկություններր ես հավաքել եմ Վաչագանից ծածուկ և ոչինչ չեմ հայտնել որ ավելի չտաքանա,բայց ինչպես ես տեսնում եմ,նա առանց այս էլ նրանից ձեռք վերցնողը չէ:Ես հույս ունիմ, որ ինքը եթե ձեզ չհայտնե, մայր թագուհուց չի թաքցնիլ:

֊ Եթե այդպես է, ես կհայտնեմ մորը։ Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով։

Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց