Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13


Թողեք դա գա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև, ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վե՜ր եկ։
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի Քարը տե՜ս, տե՜ս,
Պսպըղում է ոսկու պես։
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ։
1882

ՃԱԽԱՐԱԿ


Մանի՚ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սիպտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, շո՛ւտ շարժիր լայն թևերըդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկըդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլկիդ վըրա փաթաթիր։
Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։
13