Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց չէ որ՞ այս մարդը սուրբ մարդ է, մի՞ թե այդպես բան կանի,— ասաց մի ուրիշը։ — Ինո՞ւ չի անիլ. երևի այս սուրբ մարդը գ իտե, որ մենք մեղավոր ենք, սրա համար մեզ բերավ ձգեց իր քավարանը, որ մեղքներս ապաշխարենք։ — Տղե՛ րք, կատակի ժամանակ չէ, — ասաց Վաչագանը ։ — Ես կարծում եմ, որ այդ դաժան ծերունին սուրբի անուն առած մի զարհուրելի դև է, և մենք կանգնած ենք այժմ նրա դժոխքի ճանապարհի վրա։ Տեսե՛ք ինչպե՜ս խավար է, ինչպե՜ս մութ, և դեռ ով գիտե ի՜նչ տանջանքներ կան մեզ համար պատրաստված։ Բայց ինչո՞ւ ենք քարացել կանգնել այստեղ. էլ հավիտյան բացվելու չէ՛ այս դուռը. եկե՛ք առաջ գնանք, տեսնենք ո՜ւր է տանում մեզ այս անդառնալի ճանապարհը։ Այդ ճանապարհով բավականին առաջ գնացին և հան¬ կարծ նրանց աչքին մի ճրագի աղոտ լույս երևաց։ Գնացին դեպի ճրագը և նրանց առջև բացվեց մի լայն քարահատակ, որի չորս կողմից լսվում էին խառնաշփոթ աղաղակներ։ Վեր նայեցին և տեսան, որ մի արհեստական քարայրի մեջ են գտնվում։ Դա շինված էր ցորենի հորի պես. վերևից սկսել էին փորել ժայռը, և որքան ցած էին իջել, այնքան լայնացրել էին, և այս կերպով միապաղաղ քարի մեջ շինել էին մի ստորերկրյա գմբեթաձև ընդարձակ սրահ։ Մեր կալանավորները մի կողմից ապշած զննում էին անելանելի բանտը, մյուս կողմից խլշած ականջ էին դնում, որ տեսնեն ո րտեղից ՛էին գալիս խառնաշփոթ ձայները։ Հենց այս միջոցին նրանց դիմացը երևաց մի ստվեր, որ հետըղ- հետե մոտենալով ու թանձրանալով' մարդու նմանություն առավ։ Վաչագանն առաջ գնաց դեպի այդ ստվերը և բարձրաձայն կանչեց. — Ո՜վ ես դու, սատանա՞ ես, թե մարդ. մոտեցիր մեզ և ասա՛, ո՞րտեղ ենք գտնվում մենք։ Ուրվականը մոտեցավ և դողգողալով կանգնեց նորեկների առջև։ Դա մի մարդ էր, մեռելի կերպարանքով, աչքերը խոր ընկած, այտերը ցցված, մազերը թափված, մի մերկ կմախք, որի բոլոր ոսկորները համրվում էին։ Այդ կենդանի