Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանի′ր, մանիր, ի′մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:

Չըվալ չունինք, չաթու չունինք,
Ոչ սամոտեն, ոչ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։

Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանցից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա։

Կարմիր օրըս երբ սևացավ
Եվ պարտք մնաց թեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ—
Եկավ տարավ ամեն ինչ։

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,-
Մանիր սիպտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

1882

ՍԵՐՄՆԱՑԱՆ


Ահա եկան աշնանային թուխպ օրեր,
Մաղմղում են մանրահատիկ կաթիլներ.
Ծառերն իրանց տերևներից մերկացան,
Կռունկները շարան֊շարան անց կացան։

Սևացել է դաշտը անթիվ ցելերով,
Բայց մի կողմից դեռ վարում են արորով,