Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոտակա գյուղի աղջկեքը շրջապատել էին աղբյուրը և հերթով լցնում էին իրանց ամանները։ Իշխանս ջուր ուզեց, աղջիկներից մինը լցրեց փարչը, որ բերի տա իրան, մի ուրիշ աղջիկ առավ նրա ձեռից փարչը և դարտկեց։ Հետո ինքն սկսեց նորից լցնել, բայց էլի դարտկեց, և այսպես կրկնեց նա քսան թե երեսուն անգամ, սուտ չեմ կարող ասել, լավ միտս չէ։ Իմ բարկությունս սաստիկ եկավ, բայց իշխանիս շատ հաճելի թվաց աղջկա վարմունքը, մանավանդ երբ նա ջուր բերելուց հետո հայտնեց, թե իր միտքը չար չէր այլ տեսնելով, որ հոգնած ու քրտնած ենք, հարկավոր համարեց ուշ հասցնել սառը ջուրը, մինչև մենք փոքր֊ինչ շունչ առնենք և հովանանք։ Հիմա քո ասածն էլ նրա ասածի նման է. և գիտե՞ք արդյոք, գուցե հենց այն ջուր տվող աղջիկն է այժմ մեր թագուհին։ Վաչագանը նրան տեսնելուց հետո' էլ ուրիշ աղջիկ չուզեց. վճռաբար ասաց, կուզեք նա է, չեք ուզիլ՛ նա է

Թագավորը ճարահատած' ինձ ուղարկեց նրա հոր մոտ 

հարսնախոսության. բայց աղջիկը չհոժարեց, թե ես արհեստ չգիտցողին չեմ ուզիլ: Ես այն ժամանակ մտքումս ծիծաղեցի, բայց էլի իշխանս իմացավ նրա խելացի միտքը և մի տարումը սովորեց շատ գեղեցիկ դիպակ գործել՝ բոլորովին քո գործածիդ պես։ Իսկ ես, երբ որ ընկա այդ դժոխքի մեջ, նոր իմացա նրա խոսքի նշանակությունը։ — Բայց դու ինձ ա'յս ասա, եղբայր Վաղինակ, պատ¬ ճառն ի՞նչ է, որ մենք թագուհուն ենք տեսնում երազներումս և ոչ թե թագավորին։ — Ո՞վ գիտե, այդ բանը դու ինձանից լավ կիմանաս,ըստ որում երազի մեկնողը ղու ես, և, ներիր ինձ, որ երեսիդ ասեմ, ասածիս մեջ կեղծավորություն չկա, դու իմ աչքումս միշատ իմաստուն մարդ ես երևում. դու որ կարողացար դժոխքի արբանյակներից մարդու կերակուր ստանալ, դու էլի շատ բան կարող ես անել, և ես դեռ զարմանում եմ,որ մի հրաշքով հանկարծ չես չքացնում այս տարտարոսը և մեզ ամենիս փրկություն տալիս։ եթե աստված տա, որ մենք այս դժոխքից ազատվենք, ես հավատացած եմ, որ թագավորն իսկույն կկանչե քեզ և իր ամենամոտիկ խորհրդակիցը կանե։ — Եվ այդ, իհարկե, քո շնորհիվ կլինի, ըստ որում թա֊