Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսում է հարց ու փորձ անել, նոր ընկնում են ոտներն ու հայտնում, թե՝ թագավորն ապրած կենա, բա չես ասիլ թագուհին մի օձի ճուտ է ծնել որ հիմա ահագին վիշապ է դառել, ու նա է, որ այդպես ծվծվում, ծղրտում է: Թագավորն իսկույն միտն է բերում իր խնդիրքը ու մատը կծում է. «Հըմ, ասում է, ես ինչ որ ուզել եմ աստածանից, նա էլ այն է տվել»։ Հետո իր մարդկերանցն ասում է — Այդ վիշապն ի՞նչ մեծության կլինի, մի մարդու չափ կլինի : Ասում են դեռ չկա մի մարդու չափ, բայդ այնպես է մեծանում, որ մարդու մեծությունիցն էլ կանցնի շուտով : Հետս թագավորն ասում է.— Հիմա ի՞նչ անենք, ինչ կա, կա : Աստծու տվածն այդ է։ Օձ է թե վիշապ, իմ զավակն է. պետք է պահենք, պետք է բան տանք ուտելու, որ քաղցած չմեռնի: Մարդիկը գնում - են երթկով ուտելու բաներ են գցում առաջը, բայց օձը չի մոտենում ոչ մեկ բանի, այլ հենց մի բերան ծվվում է: Այդ որ իմանում է թագավորը, Ժողովում է իր գիտուն մարդկանցը և հարցնում է նրանց, թե ինչ պիտի տանք այս օձին, որ ուտի, ես չեմ ուզում, որ դա քաղցած մեռնի։ Նրանցից մինը, որ ամենից իմաստունն է լինում, ասում է' դա ոչ մի բան չի ուտիլ, բացի աղջկանից։ Փորձեցեք և կտեսնեք, որ իմ ասածը ճշմարիտ է։ Թագավորն ասում է.— Ու՞մ վրա փորձենք։ Դե բեր առաջ քո աղջիկդ տանք իրան, հետո ուրիշներիցը կուզենք։ Դրա վրա՝ մյուս խելոքներն ասում են.— Թագավորն ապրած կենա, թեպետ դուք ուղիղ դատեցիք, որ վճռեցիք ամենից առաջ այդ խոսքն ասողի աղջիկը գցել վիշապի բերանը, բայց դրա հետևանքը շատ վատ կլինի քեզ համար: Մենք ամենքս էլ չենք խնայիլ մեր աղջկերքը, կտանք, բայց երբ որ հերթը հասնի ժողովրդին, բանն ուրիշ տեսակ կփոխվի: Նրանք որ իմանան, թե իրենց աղջկերքը պիտի վիշապին տան, մեջները խոովություն կընկնի, ամենքն էլ ոտքի կըկանգնեն ու քեզ թագավորությունից կգցեն։ Լավն այն է, որ մարդիկ ուղարկենք ուրիշ երկրներ, որ գնան նրանցից աղջկերք փախցնեն բերեն։ Թագավորը տեսնում է, որ դրանց ասածը ուղիղ է, մար-