Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ի՞նչ մարդ է նա և ի՞նչ է շինում,
Արևի տակին ինչո՞ւ է այրվում։
— Նա պարտիզպան է, պարտեզ է ջրում,
Սեխն ու ձմերուկը այնպես է հասցնում։
1882

ՊԱՌԱՎԻ ՀՈՐԹԸ



Ձյուն էր գալիս փաթիլ֊փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ֊կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին։

Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը.
«Հորթուկս ո՜ւր է»,— նա բառանչեց,
Խեղճ պառավին լացացըրեց։

Մինչդեռ այսպես պառավ ու կով
Ողբում էին լաց ու կոծով,
Հանկարծ լսվեց մի բարակ ձայն,
Կովն իմացավ, որ հորթն է այն։

Կովը վազեց բառանչելով,
Պառավն ետքից տընքտընքալով,
Կորած հորթը մորը գտավ,
Լիք ծըծերը բերանն առավ։

Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց,
Տանտիկնոջը բան չըթողեց.
Բայց պառավը այս անգամին
Սիրով ներեց չար հորթուկին։

1882