Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհքը։ Բայց շատերն իմանում էին, որ նրանց պիտի տանեն վիշապին տան, որովհետև նրա համբավը տարածվել էր ամեն տեղ։ Մութը որ վրա է հասնում, դրանց դուրս են բերում քարափիցը, ու աոաջներն արած՝ սարով ձորով քշում տանում օձա:այր թագավորի մոտ։ Այստեղ Գյուլնազ տատն ասում է — երեխեք, ես բեզարեցի, քունս տանում է, մնացածն էլ էգուց իրիկունը կասեմ.բայց երեխեքը վրա են թափվում, քունը փախցնում, թե չի լինիլ, պետք է վերջացնես, որ տեսնենք վերջն ինչպես է լի– նում։ Գյուլնազ տատը ճարահատած շարունակում է, բայց որովհետև քունը տանում էր, էլ շատ չի երկարացնում։

Բ

Աղջկերքը տեղ են հասնում։ Քաղաքի մեծ ու փոքրը հա¬ վաքվում են, որ տեսնեն ինչ աղջկերք են եկողները, ու տեսնում են որ ի՜նչ, բոչորն էչ հայ աղջկերք, մինը քան մյուսը գեղեցիկ։ Շատ ափսոսում են, որ այղ խեղճերը պիտի վիշապի կերակուր դառնան։ Նրանց միջին միայն Արևահատս է ամենից տղեղ երևում, որովհետև երեսին ցեխ ու մուր էր քսել, սիրունությունը չէր երևում։ Թագավորը հրամայում է, որ դրանց լավ տան մեջ պահեն, լավ հագցնեն, լավ ուտեցնեն, գիրացնեն և օրենը մեկը տան օձին։ Առաջին օրը ընտրում են Արևահատին, Թե՝ սա ամենից տղեղն է և չի էլ վախենում, առաջ սրան տանք, որ մյուսներն էլ սիրտ առնենք:

Բռնում են Արևահատի կռնիցը, թե՝ դե արի գնանք, քեղ

պիտի մարդու տանք, քո փեսացուն թագավորի որդին է, դու թագուհի կդառնաս։ Այդպես խաբելով՝ կռնիցը բռնած տանում են օձի բնակարանը, որ թագավորական պալատումր մի ընդարձակ տեղ էր բոնում իր առաջի պարտեզովն ու նրա միջի գեղեցիկ հավուզներովը։ Երբ որ մտնում են պարտեզը և այնտեղից ուզում են դուռը բաց անեն, ներս գցեն, Արևահատն ասում է. — որովհետև ինձ տանում եք թագավորի որդու մոտ, թողեք առաջ այս հավու-