Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զումը երեսս լվանամ, հագուստս շտկեմ, մազերս սանդրեմ, թե չէ՝ ամոթ է։ Ասում են՝ շատ լավ, ինչ անում ես՝ արա, մենք կհեռանանք կշտիցդ, որ դու չամաչես մեզանից։ Արևահատը որ մենակ է մնում, երեսը լվանում է, գլուխը սանդրում, Արևամոր տված հագուստը հագնում է։ Այսպես զուգված, զարդարված որ դուրս չի գալիս, նրա տանող մադիկը մնում են ապշած. այնպես են կարծում թե մի նոր արեգակ դուրս եկավ պարտեզիցը. չեն հավատում, որ նա իրանց տարած աղջիկն է, որ նա մի հողեղեն է. ասում են՝ սա երկընքից կլինի եկած խեղճ աղջկա կերպարանքով, բայց հիմա փոխվեց, իր պատկերն աոավ։Արևահատր մոտենում է նրանց, ու էլ խեղճ−խեղճ չի խոսում, այլ հրամայում է, թե՝ ի՞նչ եք պլըշել տավարի պես,ցույց տվեք ինձ ճանապարհը. ո՞ւր պիտի գնամ։ Այսպես որ հրամայում է նրանց, նրանք դողում, սարսափում են, չոքում են առաջին, մեղա գալիս, խնդրում են, որ իրանց հանցանքը ների։ Ասում են՝ քեզ բերել ենք ոչ թե մարդու տալու, այլ վիշապին, որ ահա այս տան մեջն է։ Եթե ուզում ես, մենք քեզ կազատենք, թեկուզ թագավորը դրա համար մեզ խեղդել տա։Արևահատն ասում է՝ հարկավոր չէ. տվեք ինձ այս դռների բալանիքները, ես վիշապից չեմ վախենում։ Բալանիքներն առնում է, բաց է անում դուռը, սենյակից սենյակ անցնելով՝ մտնում է մի մեծ դարբաս, տեսնում է, որ ահա այստեղ, տախտակի վրա մի ահագին վիշապ է մեկնված։ Արևահատը մի քիչ հեռու կանգնում է ու ասում.— Բարով քեզ, թագավորի որդի։ Ես Արևամոր կշտիցն եմ գալիս. նա շնորհավորում է քո ծնունդը ու քեզ արևշատություն է ցանկանում։ Վիշապը գլուխը բարձրացնում է ու սուր աչքերով մտիկ է տալիս Արևահատինի Արևահատը սկսում է դողդողալ, բոլոր ջանը սարսռում է, մազերը փշաքաղվում։ Օձը տեսնում է, որ Արևահատը վախենում է, գլուխը շուռ է տայիս՝ տանում պոչի մոտ՝ բայց մեկ էլ էլի ետ է դառնում մտիկ տալիս, այնպես կրկնում է մի քանի անգամ և խեղճ աղջկանը հալ ու մաշ է անում։ Հետո Արևահատի միտն է ընկնում Արևամոր տված