Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԵՎԱՄԱՆՈԻԿ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

1

Մի գեղեցիկ, գարնանային առավոտ էր: Արևը նոր էր դուրս եկել ու իր բարիը լույս տվել Մասիս սարին։ Մասիսի ձյունապատ գագաթը սկսել էր այնպես փայլիլ, փայլփլիր, այնպես կանաչ կարմրին տալ, որ տեսնողի խելքը գնում էր։ Մի ժամից հետո սարի զանազան մասերից քուլա-քուլա ամպեր բարձրացան, ու աջ ու ձախ, վեր ու վայր շարժվելով, մեծանալով ու փոքրանալով, փռվելով ու խմբվելով, զանազան ձևեր ստանալ: Այս հիանալի պատկերները ամենայն առավոտ նկարվում էին Մասիսի վրա, բայց ոչ ոքի ուշադրություն չէին գրավում: Ոչ ոք ժամանակ չուներ նայելու։ Ոչ ոք ճաշակ չուներ հիանալու։ Դա մի սովորական երևույթ էր ամենքի համար, մի հասարակ արևաբաց էր, որ շողշողալով ամենքին իմաց էր տալիս, որ վեր կենան, իրանց գործին կենան, իրանց բանին գնան։ Այգեպանը շտապում էր, որ շուտով այգին գնա ու անցած օրվա կիսատ թողածն ավարտի, տավարածը տավարն էր արոտ անում, աղջկերքն ու հարսներր դեպի աղբյուրն էին վազում, պառավները կերակուրի պատրաստությունն էին տեսնում։