Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցամաքեք են,— ասում էր շատ անգամ մայրը, բայց էլի ծիծը դնում էր բերանր և զքոլխր շփելով' քնացնում։ Արևամանուկը սիրում էր և կովի ծիծր ծծեր: Շատ անգամ, երբ որ հարսներր կովերր կթելիս էին լինում, նա անցնում էր մյուս կողմը և կովի ծծերից մեկը բերանն առնում, ծծում։ Հարսներր քթին խփում էին, որ ետ քաշվի, բայց նա էլ ջդրու արձակում էր հորթի կապը, խփում էր կովին և այսպիսով ինքր հաղթում էր հարսներին և ուզածի չափ ծծում։ Պատահում էր, որ մինչև կովի կթելը՝ ինքն արդեն ցամաքեցրած էր լինում ծծերը և խեղճ հորթին էլ չէր լինում բաժին թողած։ Կերակուրներից նա ամենից շատ սիրում էր յուղն ու մեղրը։ Յուղը նա կաթի պես էր խմում, իսկ մեղրաբլիըր գաթի պես ձեռքն էր առնում կրծոտում։ Էլ ինչ ասել կուզի ուրեմն, որ ով տարով կմեծանա, մեր Արևամանուկր օրով էր մեծանում ու զորանամ : Դեռ տասը տարեկան հազիվ՛ կլիներ, այնպես էր աճել, զարգացել, որ տեսնողը կարծում էր, թե առնվազն տասնհինգ կամ տասնվեց տարեկան կլիներ, բայց երբ դառավ տասնհինգ տարեկան, արդեն մի կատարյալ չինարի ծառ էր և էք իր հասակին վայել չէր համարում իր տարիքն ունեցող մանուկների հետ խաղալ, այլ քսան, երեսուն տարեկանների հետ էր խաղում, նրանց հետ կպչում, նրանց հետ մրցում և ամեն տեսակ մարզմունքների մեջ հաղթում էր ամենքին: Միշտ հաղթելը և ոչ մի անգամ չհաղթվելը մեր Արևամամանուկի համար դառավ մի այնպիսի հատկություն, որ հաղթվելն ու մեոնելը — իրա համար միևնույն էր։ Այդ բանը նկատել էին նրա խաղրնկերները և երբ պատահում էր իրանից ավելի ուժեղների, Նրանք խնայում էին ԱրևամաՆուկին և ուզում հաղթել, որ նրա սիրտրը չկոտրվի։ Այդ տեսակ վեհանձնական սովորություն ունեին արմավանցիք. նրանք, նշանավոր քաշին և ուժեղին միշտ խնայում էին, նրան սիրում, պաշտում էին և իրանց պարծանքն էին համարում։ 18k