Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որ այդպես է, ես կերթամ նրանց մոտ, կասեմ ևս ձեր պապոնց երեխան եմ, նրանք էլ ինձ լավ պատիվ կտան։

— Ղու այդպես ես կարծում, բայց ո՞վ գիտե, վա՜յ թե քեզ այնտեղ պահեն, էլ բաց չթողնեն։ Կգցեն մի խոր ու մութ այրի մեջ, մի ահագին Ժայռով էլ բերանը կփակեն, հետո գնա կաց այնտեղ ու սպասիր, թե քեզ երբ պետք է ազատեն։

— Դե որ այդպես է, ես էլ չեմ գնալ նրանց մոտ, բայց տավար պիտի գնամ, ինչ կուզեք արեք։

— Իհարկե, որդի, էլի լավ է տավար գնաս, քան թե քաջերի մոտ։ Բայց, գիտես, սիրելի Արմիկ, քո հայրը քեզ ուրիշ տեսակ է ուզում պահել: Նա ուզում է, որ դու տուն պահել ,տուն կառավարել սովորես, գնացող եկողի հանդիպես, նրանցից խելք ու շնորհք վերցնես, մարդավարություն սովորես և ոչ թե ընկնիս ձորերն ու վայրենանաս։ Ահա պատճառը, որ հայրդ քեզ տավար չի ուղարկում։ Բայց նա ընդդեմ չի լինիլ որ դու լավ գիտենաս — ձի նստել, նետ ձգել, նիզակ ու վահան գործածել։ Հասկաց՞ար. բայց որովհետ և սիրտդ շատ է ուզում տավար գնալը, վնաս չունի, մի քանի ժամանակ էլ տավար գնա։ Այդ քո առաջին փափագն է, թող կատարվի թող կողքդ ու մեջքդ մի քիչ էլ տավարումը հաստանան։

6

Արմավանի երեխայքր շատ ուշ էին սկսում տնական հոգսերին մասնակցել։ Մանուկները դառնում էին տասնհինգ, քսան տարեկան, բայց դեռ էլի համարվում էին տղա, այսինքն երեխա։ Մինչև տասնչորս տասնհինգ տարեկան դառնալը ոչ մի պարապմունք չէին ունենում, բացի ուտելուց ու խաղալուց։

Նրանց սկզբնական ուսումն ու կրթությունն էլ խաղն էր: Եվ պետք է ասենք, որ պակաս ուսում չէր և շատ էլ լավ էր:Լավ էր նրանով, որ մեզ նման վաղօրոք չորս պատի մեջ չէին փակվում ու կորցնում իրանց առողջությունը, մեկ էլ նրանով՝ որ նրանց խաղերը անմիտ ու անօգուտ խաղեր չէին։ Նրանք իրանց խաղերով ավելի լավ էին պատրաստվում իրանց