Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապագա զռրծռնեության, ապագա պարապմունք ների հտմար, քան թե հիմա մենք: Նրանց հարկավոր էր լինել ուժեղ, ճարպիկ, սրամիտ, հնարագետ, առաքինի, պետք է իմանային ,լավ ձի հեծնել լավ վազել, Լավ լողալ, ծառերի վրա մագլցել, պառակների ու ժայռերի վրա բարձրանալ, մեծ ոստնայուններով ցատկել, սուր ու նիզակ գործածել, վահանով պաշտպանվիլ, ուղիղ պարսատիկ ու նետ ձգել,— պետք է իմանային անասնապահություն, վար ու ցանք, փայտտաշություն, քարտաշություն, դարբնություն... և այս բոլորը այն ժամանակվա երևխեքը սովորում էին խաղալով։ Մեծերը նրանց չէին ասում, թե ա՛յս արեք և ա՛յն շինեցեք. ա՛յ խաղացեք և այն մի խաղաք: Երեխեքն իրանց կամքովն էին անում, ի՝նչ որ անում էին — փոքրերը՝ փոքրն հեշտը, մեծերը' մեծն ու դժվարը, և այնքան սիրով և ուրախությամբ, այնքան ոգևորված ու տաքացած, որ շատ անգամ հացն էլ էին մոռանում: Նրանց գիշերվա խաղերն ուրիշ էին, ցերեկվանը ուրիշ, ամառվանը ուրիշ, ձմեովանը ուրիշ. ուրիշ էր տղերանց խաղը և ուրիշ աղջկերանցը Ամեն տեղի, ամեն դեպքի, ամեն ժամանակի հարմար խաղեր ունեին : Խաղում էին ամենախիստ կարգապահությամբ։ Եթե խաղացողները լինում էին մինչև հարյուր հոգի, էլի այնպես կարգով էին խաղում, որ ոչ մի անկարգություն չէր պատահում, և եթե պատահում էլ էր երբեմն, մեղավոր երեխային իսկույն հեռացնում էին իրանցից, որ մեծ պատիժ էր համարվում։ Խաղերի մեծ մասը երկու խմբով էին խաղում։ Առաջ երկուսին մայր էին նստեցնում, մյուսները ձագեր դառնում։ Զագերը զույգ֊ զույգ էին դառնում և վիճակով ընկնում մեկը մեկ և մյուսը' մյուս մորը։ Այսպիսով բոլոր խաղացողները դառնում էին երկու խումբ, ամեն մեկը իր մոր հովանավորության և պաշտպանության տակ։ Մայրը իր ձագերից ամեն մեկի պաշտոնն իրան հասկացնում էր, և նրանք պիտի կատարեին իրանց մոր պատվերը ամենայն ճշտությամբ և ճարպկությամբ։ Այս խաղերի մեջ շատ լավ սովորում էին պաշտպանվելու և հարձակվելու կերպերը.