Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գայլ ու աղվես չկա, ինչքան որ այն ժամանակ քավթառներ ու փալանգներ (վագրեր) կային։ Արևամանուկը մի քանի շաբաթ շարունակ շատ լավ պահեց տավարը, այնպես որ ոչ մեկի քիթը չարնեց, բայց ասած է՝ «Տատն ամեն օր գաթա չի թխիլ»։

Մեկ անգամ մի եզը կորցրեց, շատ ման եկավ, վերքը մի գոռոցի ձայն հասավ ականջը: Մինչև ինքը ականջ կդներ, որ տեսներ ո՛րտեղից է գալիս ձայնը, իր քաջ շները — Խեղդանն ու Կտրանը — ավելի շուտ իմացան տեղը և նետի պես թռան դեպի ձայնը։ Գոռոցը հասարակ բառանչ չէ. այղ ձայնը հանում են միայն գազանների ճանկ ընկած ժամանակը, և այդ գիտեն ինչպես տավարներն ու մարղիկը, նույնպես և շները: Արևամանուկը ոչ մի զենք չուներ, բացի մի հաստագլուխ մահակից։ Մահակը ձեռին' վազեց շների հետևից և նրանց գտավ մի ձորակի մեջ հաչելիս։ Հեռվից նկատեց, որ մի գազան վայր էր ձգել ահագին եզանը, թանթուլները գրել նրա մեջքին, իսկ գլուխը դեպի շները ծռած՝ այնպես կատաղի կերպով նայում է, որ աչքերից կրակ է թափվում։ Շները հա֊ չում էին հեռվից, պոչները ներս քաշած, և սիրտ չէին անում գազանին մոտենալ։

Արեամանուկը էլ չմտածելով թե ինչ պետք է աներ արդյոք, սաստիկ բարկացավ շների վրա և գռռաց. «Խեղդան, խեղդիր, Կտրան, կտրիր», ու ինքը մի ճարպիկ ոստյունով թռավ ընկավ գազանի մեջքի վրա ու բռնեց նրա վզիցը Այդ տեսնելով շները սիրտ առան ու հախռեցին գազանին։ Գազանը բարկացավ և ցատկեց տեղիցտը, բայց նրանից պոկ չեկան ոչ Արևամանուկը և ոչ շները։ Գազանն ավելի կատաղեց, երեսը շրջեց, բաց արավ ահագին ըռեխը և ուզում էր Արևամանուկի գլուխը հախռել ու փշրել, բայց նա իսկույն ձեռքը ձգեց գազանի բերանը ու լեզվի տակիցը այնպես պինդ բռնեց քաշեց, որ գազանի թանթուլները թուլացան և նա սկսեց խռխռացնել։ Գազանը որ խեղեացավ, թուլացավ, Արևամանուկը նրան իր տակն առավ, աջ ոտքը նույնպես կոխեց գազանի բերանը, և երկու ձեռքով քաշեց նրա լեզվիցը։ Այդ միջոցին Խեղդանը հախռեց գազանի բկիցը։ Կտրանն էլ փո֊