Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րատակհրից։ Այսպես միացած ուժով գազանին անշնչացրին, սատկացրին։ Հափ ու քրտինքի մեջ կորած' ետ քաշվեցավ Արևամանուկը և նոր տեսավ, թե ինչ վիշապ էր իր սպանածը։ Վագր էր,մի ահագին ու քավթառ վագր, որ բոլոր շրջակայքի վրա իշխում էր։ Նրա երկյուղից ոչ ոք չէր համարձակվեմ տավար կամ ոչխար տանեք այն տեղերը, ուր որ տարել էր Արևամանուկը Ամբողջ գյուղերով աշխատում էին նրան սպանել, բայց չէին կարողանում։

Եզը վաղուց արդեն շունչը փչել էր։ Անիրավ գազանը մի հատ հարվածով կոտրել էր նրա մեջքի սեռը և մի ծվեն կաշի էր հանել։

Արևամանուկը մաշկեց գազանը ու մորթին քարշ տալով՝ գնաց տուն։ Նրա այս քաջագործության համբավը շուտով տարածվեց ամեն տեղ։ Տասնհինգ տարեկան հասակում վագր խեղդել,— հեշտ բան չէ։ Բայց ով որ իմանում էր, թե այդ քաջությոլնր Արևամանուկն է արել, չէր զարմանում, ասում էին՝ նա կարող է առյուծի բերան էլ ճղել մեն մենակ, առանց շների օգնության։ Արմավանցիք սովորություն ունեին, որ երբ մեկր մի քա֊ ջությոլն էր անում, նրա վրա գովասանական երգ էին շինում ու երգում ամեն տոնի օր։ Երգում էին տղերքն ու աղջկերքր ձեռք ձեռքից բռնած, խմբով ու պարելով։ Այս անցքից հետո Արևամանուկի վրա էլ շինեցին մի գովասանական երգ, որ ասում էին տղերքն ու աղջկերքը փոխ առ փոխ։ Ահա այդ երգը. — Աղջրկեք. պար բռնեցեք, Արմիկի երես գովեցեք.

Այ երես, շարմաղ երես,
Դու մեղ լրթողնես սևերես

«Բարձր սարեն պաղ ջուր կուգա, Արմիկի երես կրլվա.

  Ա՛յ երես, արև երես.
  Քո շափաղով մեր սիրտ կերես»: