Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այստեղ պառավ տատն սկսում է հացի նշանակությունը հասկացնել Արևամանուկին։

—- Հացը մի այնպիսի բան է, Արմիկ ջան,— ասում է պա¬ ռավը,— որ ինչ տարի նա չի լինում, բոլոր ուտելիքներն էլ նրա հետ պակասում են, և երբ ոբ հացն առատ է լինում, մյուս բոլոր բաներն էլ առատ են լինում։ Օրինակի համար, երբ որ հաց չի լինում, եղ էլ չի լինում։ Հիմա կասես ինչո՞ւ։ Նրա համար որ' արտ չեղած տարին խոտն էլ է պակաս լինում։ Իսկ կովը որ խոտ չուտի, լավ չարածի, որտեղի՞ց կաթ կտա, որ նրանից էլ մածուն, մածնից էլ եղ շինեն, Խոտ չկա, մեղր էլ չկա. ինչո՞ւ, նրա համար որ' խոտ որ չլինի, ծաղիկ էլ չիլինի իսկ ծաղիկ որ չլինի, էլ մեղուն ինչից կշինե մեղր։ Ծաղիկ չկա, պտուղ էլ չի լինի։ Կուտ չկա, ձու էլ չի լինիլ։ Երևում է, որ մեր պապը մի քանի անգամ սօվ տեսած է լինւմ լինում։ Սկսում է պատմել, թե սովն ինչից է առաջ գալիս։ Թե՝ երբ որ մի տարի, երկու տարի երկինքը կապվում է, գետինքն չորանում է, էլ ոչինչ չի տալիս, էլ խոտ չի բսնում, ծառը չի ծաղկում, աղբյուրը չի քլքլում, մարդ, անասուն սովամահ են լինում։ Ասում է՝ այդ նոր երկրռւմը դժվար թե սով պատահի, եթե ճշմարիտ է այն ամենը, ինչ որ ասում են։ Լավ կլինի ուրեմն, որ եթե այդ երկրումը չլիՆինք, գոնե նրա սահմանի վրա լինինք, նրանից մոտիկ լինինք։ Սրա վրա որդիքն ասում են. «Հայր, դո՛ւ գիտես։ Երբ որ դու կամենում ես, մենք ի՞նչ կարող ենք ասել։>> Եղբայրներն էլ ասում են' մենք էլ կգանք քեզ անց կկացնենք։ Մյուս օրը պատրաստություն են տեսնում, վրանները կարկատում, շի¬ նում են, աման, չաման, շորեղեն կապում են, մ ափռաշնեբում դարսում, կապոտում, էշերը, ջորիքը բարձում, ձիանոնց վրա էլ իրանք նստում, ոչխար, տավար առաջներն անում, ամփա ընկնում։

Երբ որ մեր պապը ճանապարհ է ընկնում, նրա հետ շատերն են քոչում։ Ասում են՝ Հայկը խելոք մարդ է. եթե Նոյ երկիրը,նա չի գնալ։ Մի հարյուր հոգի հենց Հայկի տանը կլիներ, մի քանի ուրիշ տուն էլ Որ նրա հետ միանում են, ով գիտե' քանի հարյուր հոդի են դառնում։ Սրանք, խոսեր-խոսեր, տավարը ջոկ, չխարը ջոկ հոր