Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բան չի թողել մեր հանդին։
— Ա՛յ խոտ հարող, ասա տեսնենք,
Դու ի՜նչպես ես խոտ հարում։
— Այսպես ահա, լա՛վ նայեցեք,
Ես այսպես եմ խոտ հարում —
Հե՜պ, հո՜պ,
Հե՜պ, հո՜պ:
— Ա՜խ, ի՜նչ լավ է, եկեք սովրենք,
Մենք էլ այսպես խոտ հարենք —
Հե՜ պ, հո՜պ,
Հե՜ պ, հո՜պ:



Ահա՛ եկավ մեր հնձողը,
Ձեռքին փայտե մատնոցներ,
Պատրաստել է սուր մանգաղը,
Պետք է հնձե մեր արտեր։
— Հնձո՛ղ եղբայր, ասա տեսնենք,
Դու ի՞նչպես ես հունձ անում։
— Այսպե՜ս ահա, լա՛վ նայեցեք,
Ես այսպես եմ հունձ անում
  Հե՜պ, հո՜պ, հե՜պ,
  Հե՜պ, հո՜պ, հե՜պ։
— Ա՜խ, ի՜նչ լավ է, եկեք սովրենք,
Մենք էլ այսպես հունձ անենք.
Հե՜պ, հո՜պ, հե՜պ,
Հե՜պ, հո՜պ, հե՜պ։


1882