Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«սրտերի»։ Ուզում էր ասել՝ մեր մեջ չար մարդիկ են երևացել, որոնք պղտորում են մեր անարատ սրտերը։ Երկրի խաղաղությունը պահանջում է, որ այդ մարդկանցը պատժենք։ Բելը որ իրան վրա է առնում այս խոսքը, բարկությունը զսպելով՝ սառը կերպով պատասխանում է.

-Ես կարծում եմ, խոտերն այնքան վնաս չեն տալ մեր արտերին, որովհետև իրանց հողի վրա են բուսած՝ երկուսին էլ բավական նյութ կլինի. բայց եկովի մանգաղաթև թռչնիկներ կան, որ չես իմանում որտեղի՞ց են թռել եկել, դրանք փչացնում են մեր ցորենի հասկերը։

Բելն էլ է մեր Հայկի պես մութ խոսում։ Նա մեր պապին և նրա հետ գնացածներին մանգաղաթև է անվանում, մանգաղն աղեղի նմանացեելով, որովհետև մերոնք հայտնի են լինում այնտեղ ինչպես քաջ նետաձիգ աղեղնավորներ։ Նրանց համարում է եկովի, որովհետև ինքն այնտեղ է լինում ծնված, իսկ մերոնք ամենից հետո են լինում գնացած։ Այս էլ պետք է ասենք, որ այդ գոռոզ Բելը սուր ու աղեղ բանեցնելը Հայկից էր սովորել, նա մի ժամանակ շատ սիրում էր Հայկին և միշտ նրա հետ էր որսի գնում, որ ավելի լավ վարժվի։

— Մանգաղաթև թռչունները եթե լավ չըլինին,— պատասխաննում է Հայկը,— մորեխները իսպառ կփչացնեն մեր արտերը: