Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՆԱՐԱԳԵՏ ՋՈՒԼՀԱԿԸ

(Ավանդություն)

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես, արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է... Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե սա ինչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե այսպիսի մի դերվիշ է եկել...

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովըրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին.

— Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ էլ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը ։ Գիտեմ, գիտեմ, որ դու կարող ես այդ բոլորն անել. բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ-որ ուզես, քեզ կտա թագավորը..

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը լսելով գիտնականի