Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՑԱԽԱՎԼԻ ԳԱՂՏՆԻՔԸ

(Հին զրույց)

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար։
Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,
Չըգիտեր, թե ո՛վ կըհաջորդե իրան,
Թեպետ նա ուներ տասներկու որդի,
Բայց չէր իմանում, թե որին ընտրի։
Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նըրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նըրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում գալիս,
Այս պատճառով էլ հայրը չըգիտեր,
Թե արդյոք նա ի՛նչ շնորհքի տեր էր։



Թագավորն այսպես շատ որ մտածեց,
Հանելուկի պես մի բան հնարեց.
Մի թարմ ցախավել իր առջև դրած
Որդոցը կանչեց և նրանց ասաց.
— «Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,
Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.
Ինչպես տեսնում եք, ես ծերացել եմ,
Եվ բավական է, որքան ապրել եմ.
Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ,
Նրանց պես ես էլ սև հող կըդառնամ.
Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումըս,
Կուզեմ ձեզ հայտնել ի՛նչ կա մտքումըս.—