Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ գնա՛, դու իմ հոգյակ,
Օրհնությունս քեզ հետ տար,
Եղի՛ր բարի, մեծահոգի,
Եղի՛ր անմեղ ու արդար...


2

Երբ որ Արեգնազանը ներկայացավ թագավորին և հայտնեց, որ ինքը Արմանի որդին է, թագավորր շատ ուրախացավ:

— Ես այնպես էի կարծում,— ասաց թագավորը,— որ մեր Արմանը հասած տղա չունի։ Անունդ ի՞նչ է, տղա՛ս։

— Տերությանդ ծառա՝ Արեգ։

— Արե՜գ... շատ լավ անուն է և քեզ բոլորովին հարմար: Ուրա՛խ կաց, տղա՛ս. քեզ այստեղ լավ կպահեն։ Եթե մի նեղություն, մի կարիք ունենաս, ինձ հայտնիր։ Վաղը պիտի որսի երթանք, դու էլ կգաս ինձ հետ։

Թագավորր մինուճար մեկ աղջիկ ուներ, Նունուֆար անունով։ Այնքան գեղեցիկ էր Նունուֆարը, որ արեգակին ասում էր՝ «դու մի դուրս գա, ես եմ դուրս գալու»։

Երբ որ թագավորը խոսում էր Արեգնազանի հետ, Նունուֆարը վարագույրի հետևից թաքուն նայում էր նրա վրա և զմայլում։

«Սա իսկ և իսկ այն պատկերն է, որին քանի անգամ տեսել եմ ես երազումս», ասում էր Նունուֆարն ինքն իրան... Մյուս առավոտը որսական փողերը հնչեցին։

Հազարից ավելի ձիավոր դուրս եկան, բոլորն էլ զինավորված լայնակամար նետաղեղներով, երկայնակոթ նիզակներով և այլ զենքերով։ Իրանց հետ ունեին բազմաթիվ գամփըռներ, բարակներ, բազեներ... մի խոսքով որսի ամեն պատրաստությունով։

Անցան գնացին, հասան մի լայնատարած դաշտ, չորս կողմից ահագին անտառներով շրջապատված։ Որսական շներով անտառներից դուրս փախցրին բոլոր էրեներին դեպի դաշտ, շղթայաձև շրջապատեցին ամբողջ դաշտը, և բոլոր արսերին կալմեջ արած՝ սկսեցին անխնա կոտորել։ Արեգնազանր թագավորի մոտից չէր հեռանում, և նրա նրանից էլ քիչ չէր կոտորում։ Որսասպանության այս թունդ միջոցին