Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացողը։ Նրա հոգը չէր ամենևին, և չէր էլ երևակայում, որ ինքն է նրա տխրության միակ պատճառը։

Նունուֆարին փոքր ի շատե սփոփողը և ուրախ տրամադրություն տվողը թագավորի ծաղրածուն էր, իսկ նրա վրա հսկողն ու խնամք տանողը վեզիրի կինն էր։

Վեզիրի այրի կինը մի հասած տղա ուներ։ Նա կարծում էր, որ թագավորին արժանավոր փեսացու միայն իր տղան կարող է լինել և ոչ մի ուրիշը։ Այս պատճառով նա գիշեր ցերեկ չէր հեռանամ Նունուֆարի մոտից. աշխատում էր նրան առողջացնել և միևնույն ժամանակ նրա սերը գրավել։

— Տիրուհի, ի՞նչ կտաս, որ ես քեզ բժշկեմ,— ասաց մեկ երեկո ծաղրածուն։

— Ի՞նչ պիտի տամ, հիմար, եթե մի հնար գիտես, էլ ո՞ր օրվան համար ես պահում։

— Այդ լավ ասացիր. ինձ պես հիմարին ո՞վ բան կտա. ուրիշ բան է, եթե ես մի հիմար բժիշկ լինեի։ Սպասիր, ես պիտի տեսնեմ քո խելքդ գլխումդ է, թե քեզանից խռովել է գնացել է ուրիշի գլուխ մտել։

— Այդ ինչպե՞ս պիտի իմանաս։

— Ա՞յ ինչպես։ Եթե տասնից երկու պակսեցնես, կարո՞ղ ես էլի նորմեկանց տասը շինել։

— Ինչո՞ւ չէ. տասնից կպակսեցնենք երկու, կդառնա ութ. ութի վրա երկու կավելացնենք, կդառնա էլի տասը։

— Այդ ինչպե՞ս կարելի է. տասնից որ երկու գջլես, էլ ի՞նչպես կարող ես կպցնել նրան։ Հիմա որ քո մի կուռը կտրենք, մեկ էլ նոր մեկանց տեղը դնենք, կկպչի՞ ...

— Այդպես չէ, հիմար։ Եթե դու ունենաս տասը խնձոր, նրանցից երկուսն ուտես, տեղը չի՞ մնալ ութ։ Հիմա այս տիկինը որ քեզ երկու խնձոր տա, կավելցնես մնացած ութի վրա, էլի կունենաս տասը խնձոր։

— Հա՜, հիմա հասկացա։ Ուրեմն դու այնպես ես հաշվում, որ կերած խնձորների տեղը կարելի է ուրիշ խնձորներ դնել։

— Իհարկե, կարելի է։

— Իսկ ես այնպես էի կարծում, թե կերածը կերած է, կորածը կորած, մեռածը մեռած, էլ դրանք ետ չեն դառնալ:Ուրեմն այս տիկինն ինչո՜ւ է մեկ մնացել։ Սա մեկ մարդ