մոտեցավ աղջկանը։ Աղջիկը ջրումն ընկղմված, միայն գլուխը դուրս հանած, մոտեցավ Արեգնազանին և սկսեց երգել.
|
Աղավնի աղջիկը լռեց, և վիզը ծռած, մի ամենաքնքուշ ժպիտ բերանին՝ նայում էր Արեգնազանին և սպասում, որ իր թևերն ստանա։
Արեգնազանին այնքան դուր եկավ Աղավնի աղջկա երգի եղանակը, որ ասում էր «ոչ ուտեմ, ոչ խմեմ, սա երգի, ես լսեմ»...
— Շարունակիր, շարունակիր, մի քիչ էլ երգիր,— խընդրեց Արեգնազանը: Քո երդն ինձ շատ է դուր գալիս, դեռ այդպես բան լսած չկամ կյանքումս։ Միայն մի բան ես չհասկացա, սիրուն աղջիկ։ Դու ասում ես՝ «Եթե տղա ես, աղջիկ դառնաս»» այդ ի՞նչպես կարելի է։
Աղջիկը շարունակեց երգել.