Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բազիկին էլ մարդ դարձրու, կամ եթե ոչ, գոնե խոսելու ձիրք,տուր. հը՞, կասես, Բազիկ։— Ոչինչ, դու տղա դառար ես էլի մնացի ձի։— Իրավ, իրավ, այդ լավ չեղավ։ Մի բան տեսնելիս այնպես հափշտակվում եմ, որ բոլոր մնացած բաները մոռանում եմ. հետո միտս է գալիս, բայց ուշ է լինում...

Այսպես ձիու հետ խոսելով և նրա փոխանակ ինքը պատասխանելով՝ մեր վերանորոգված Արեգը դիմեց դեպի երեվացող աշտարակը։

4

Երբ որ Արեգը մոտեցավ բարձր աշտարակին, հետզհետե երևացին և ուրիշ շատ տներ, և նրա առջև բացվեց մի մեծ քաղաք։ Մոտեցավ քաղաքադռանը, տեսավ մի քանի մարդիկ կանգնած, հարցրեց նրանց.

— Տղերք, ի՞նչ քաղաք է սա, և որտե՞ղ են իջնում օտարականները։

Մարդիկը ձայն չհանեցին։

— Ձեզ եմ ասում, տղերք, չե՞ք հասկանում։

Ձայն չկա։

Երևի խուլ են, մտածեց Արեգը և գնաց ձեռը դիպցրեց նրանց։

— Ո՜վ երկինք,— բացականչեց Արեգը,— այս ի՞նչ ես տեսնում. այս ի՜նչ հիանալի արձաններ են, իսկ ես կարծեցի թե ուղիղ մարդիկ են։ Այս ինչքա՜ն ճարտար քանդակադործ է եղել սրանց շինողը...

Արեգը կարծելով թե իր տեսածներն ուղիղ է շինովի արձաններ են, ներս մտավ քաղաքը և նրա առջևը բացվեցին նորանոր տեսարաններ, բոլորն էլ քարեղեն։

Ահագին շուկա, կարգին խանութներ, թե կրպակ, թե տունա թե կատու, թե շուն, ուտելիք ու հագնելիք, գեղեցիկ գորգեր ե ուրիշ զարդեր... բոլորը, բոլորը քարացած ։ Ոչ ծուխ, ոչ կրակ,ոչ ձայն, ոչ շունչ... կյանքի հետք ու նշույլ չկա...

— Ես հիմա՜ հասկացա. սա է Աղավնի աղջկա ասած քարե քաղաքը,— ասաց Արեգը և սկսեց շրջել քաղաքի մեջ: