Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուր ամեն մի քայլափոխում մի նոր տեսարանի էր հանդիպում։

Մի տեղ մի խումբ մարդիկ կանգնած՝ որպես թե իրար հետ խոսոում են, մեկի դեմքը բարկացած է ե բերանը բաց,կարծես մյուսին հայհոյում լինի, մեկը ծիծաղում է, մյուսը լաց է լինում. մի կին՝ երեխան գրկած՝ ողոր- մություն է ուզում.մի տեղ հարսանիքի հանդես է իր ամեն սարք ու կարգով.հարսին տանում են փեսայի տուն։ Մեկ խոսքով՝ եթե շարժման մեջ եղած մի քաղաք մի վայրկյանում տեղնուտեղը քարանա, ինչ պատկեր կստանա, ահա այդպիսի մի պատկեր էր ներկայացնում քարացած քաղաքը։Մրգավաճառը միրգը քաշել է և կիսով չափ ածել առնողի զամբյուղը, մինչև մյուս կեսն ածելը՝ քարացել են՝ ինքն էլ, կշեռքն էլ, առնողն էլ, միրգն Էլ. ահա այսչափ արագ էր եղել քարանալը։

— Խե՜ղճ մարդիկ,— ասաց Արեգը,— հող դաոնալու էլ չեք արժանացել,այլ դառել եք ծախու ապրանք։ ճշմարիտ,թե մեկը այս անթիվ արձանները կարողանար տանել հեռու.աշխարհքներ վաճառելու, անչափ հարստու-թյուն կղզիներ:Ահա այն նորապսակ աղջկա արձանին՝ ով գիտե՝ իր քաշով մեկ ոսկի կտային։ Բայց ի՞նչ եմ մտածում ես էլ այս թշվառու-թյունն աշկարա տեսնողը' էլ ի՞նչ կարող է հարստության վրա մտածել։ Ահա հարստություն մեր առջև պատկերացած իր իսկական կերպարանքով... Ա՜խ, երանի թե սրանցից մեկը լեզվավորվեր և ինձ պատմեր իրանց գլխի անցքը։ Արի մեկ բղավեմ, ինչ կլինի՝ կլինի։

— Ո՛վ. քաղաքացի՜ք... ինչո՞ւ եք քարացե՞լ...— կանչեց Արեգը։

— Քարացե՜լ... արձագանք տվին բոլոր քարերը։

— Ք...ա՜...ր... — հանկարծ մի նոր ձայն լսվեցավ։

— Ահա ձայն լսեցի,— ասաց Արեգը և մեկ էլ բղավեց.— Ո՞վ կաք կենդանի՜ ...

— Ե...Ե...ս...— պատասխանեց ձալնը։

Արեգը որոշ կերպով լսեց, թե որտեղից է գալիս ձայնը,գնաց դեպի այն կողմը։ Մի գեղեցիկ ասլաըանք էր, առջեն ընդարձակ պարտեզ, բոլորն էլ քարացած։ Մի փոքրիկ ծաղկոցում նա գտավ մի քարացած մարդու կենդանի գլուխ։