Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ պատիժ կուզեք, մե՞կ ինձ համար,
Թող ձեր պատիժը ձե՜զ չինի հարմար
Բայց այդ զու չէիր, Անզաս թաղավոր,
Այլ տղայացած աղջի՜կ զորավոր...
Գրվա՜ծ արզեն իմ ճակատագրում,
Եվ ոգիների մատենագրում,
Թե երբ մի աղջիկ կրդաոնա տղա՛,
Քո թշվառ կյանքին նա՛ վախճան կըտա:


— Օ՜... եթե այդպես է, ես պատրաստ եմ,— ասաց Արեգը.— միայն դու պետք է առաջ կենդանացնես այս քաղաքը:
 — Թող այդպես լինի, թող կենդանանա,
Թող ամեն մեկը իր գործին կենա.
Ուրիշ չարություն շատ ունիմ արած,
Թող Բելիսարը նրանցով շատանա…
Ամպեր, գոռացեք ,
Կայծակներր, զարկեք,
Աղբյուրք, թխեցեք,
Գետեր, վաղեցեք։
Մարդ և անասուն,
Գազան և թոլոլն,
Հասավ ձեր ժամը,
Հիմա վեր կացեք…
Պառավն իր խոսքն ավարտած չավարտած, խորին լռությունը հանկարծ դղրդաց, քաղաքը մտքի արագությամբ կենդանացավ։ Ամենքն էլ այնպես շարունակեցին իրանց կիսատ թողած գործերը, որ կարծես ոչ քարացած են եղել երբևիցե, ոչ բան։ Աքաղաղը, որ իր կանչի կիսումն էր քարացել, մյուս կեսը հիմա ավարտեց, զուռնաչին, որ զուռնան բերանումն էր քարացել, շարունակեց ածելը, պար եկողն էլ, որ ձեռքերը բարձրացրած էր մնացել, շարունակեց իր պարը.խոհարարը շարունակեց մսի քափը քաշելը, և բոլորն այսպես… Ոչ մի մարդ, բացի թագավորից, չիմացավ որ նա երբևիցե քարացած է եղել։

— Հիմա ի՞նչ անենք այս չար պառավին,— ասաց թագավորը: