Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մահտարաժա՜մ,
Որո՜տ, կայծա՜կ,
Հրդե՜հ, կրա՜կ,
Նավթահեղե՜ղ
Դժոխային
Թափվի գլխիտ,
Ո՛վ սև ադոավ,
Դահիճ պառավ...
Քեզ զարկում եմ
Չա՛ր մահակով,
Դագանակո՜վ,
Որոտմունքի
Թո՛ւնդ մտրակով,
Կայծակների
Ահեղ զարկով,
Անեծքս ա՛ռ,
Դարձի՛ր լեռ քար...

Ասաց ու զարկեց գավազանը, և պառավը դարձավ մի դաժանատեսիլ քարե արձան։ Հետո դառնալով վեզիրին ու սպարապետին , ասաց Արեգը.

Հիմա ամառն է, բայց դուք չըդիտեք.
Այս շոգ կրակին մուշտակ եք հագել.
Ձմեռն Է եղել, երբ քարացել եք,
է,դուր եք հիմա այդ ձևով եկել։
Մարդ ուղարկեցեք մի ուրիշ քաղաք,
Որ գնա բերե ձեր տարեթիվը,
Նրանով կիմանաք ձեր գլխի անցքը,
Կուղղեք ձեր այժմյան սխալ հաշիվը,
Եթե ոչ՝ ես ձեզ էշեր կըշինեմ,
Կամ սև ագռտավներ, երթաք կռկռաք,
Որ այնուհետև ձեր թագավորը
Ինչ որ ձեզ ասե՝ իսկույն հավատաք...

— Օ՜... ես հիմա հավատում եմ, հավատում,— ասաց վեզիրը,— այս բոլորը աչքովս տեսնելուց հետո' էլ չեմ կարող չհավատալ... ճշմարիտ որ ձմեռն է եղել, իսկ հիմա... ամառն է... այո՛, ամառն է...

— Ես էլ եմ հավատում, ես էլ... ես չեմ ուզում ոչ էշ և ոչ