Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ագռավ դառնալ, իսկ քարանալու ախորժակ բնավ չունիմ… իրավ, ի՜նչ շոգ է այսօր, քիչ է մնում, որ այրվիմ…

— Տեր արքա, ճաշը պատրաստ է-, թագուհին ձեզ է սպասում,— ասաց մի պալատական, խոր գլուխ տալով թագավորին։

— Երթա՛նք, երթանք, մի կտոր հաց ուտենք, — ասաց թագավորը։— Ահա քառասուն տարի է, որ պատառ չեմ դրել բերանս, բայց ուղիղն ասեմ, չեմ էլ քաղցել: Միայն ծարավս շատ էր տանջում ինձ երբեմն, և ավելի ևս սաստկացավ, երբ լսեցի Արեգի ձայնը։ երևի իմ ծարավիլն էլ երկնքի կամքովն էր, նրանով պիտի գտնեի իմ փրկությունը… Երթա՚նք, էր թա՛նք մի կտոր հաց ուտենք… Անդաս թագավորը լավ կշտացրեց թե՝ Արեգին և թե՝ նրա Բազիկին։ Արեգին պահեց թագավորը մինչև քսան օր. այդ քսան օրվան մեջ շատ թագավորներից դեսպաններ եկան և շնորհավորեցին Անղասի և նրա քաղաքի վերակենգանությունը։ Նույն քաղաքից հազարավոր մարդիկ կային հեռավոր երկիրներ գնացած՝ որոնք իրանց քաղաքին պատահած պատուհասից վախենալով՝ չէին վերադառնում. այժմ եկան ավելի բազմացած թվով, որոնց և թոռանց տերեր դարձած, մինչ դեռ քաղաքի աճելությունը՝ քարանալու պատճառով դադարել էր։ Նորեկները իմանալով՝ որ Արեգն է այն բարի հրեշտակը, որ հաղթել է չարին և կյանք տարածել չարի մահ սփռած տեղը՝ նրան աստվածավայել պատիվներ տվին ճոխ խնջույքներով։ Թագավորն ինքը մի մեծ խնջույք տվավ, ուր ներկա էին հազարավոր անձինք։ Ինքն էր բոլոր զվարճություններին ընթացք տվողը, ինքն էր առաջարկում կենաց թասերը։ Երթ Արեգի կենաց բաժակը ձեռքն առավ, սկսեց խոսիլ թագավորը և ասաց.

— Ի՞նչ էինք երեկ, և ի՜նչ ենք այսօր. Դու պատասխանիր, Անդաս թագավոր. — Քա՜ր էինք երեկ, քա՜ր անշունչ, կանգուն, Իսկ այսօր մարդիկ, կենդանի, շարժուն… Ի՜նչ հեշտ պատասխան… բայց ո՞վ կըմրռնե, Օ՜վ կըզգա թե ի՜նլ սոսկալի բան է