Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանդված ավլի պես շուտ կըկոտրտվիք։
— Մենք հնազանդ ենք, — ասում են նրանք,—
Տալով եղբորը պատիվ ու հարգանք,
Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

ՊԱՐԶԱՄԻՏ ՀՈՎԻՎ

}}


Օգոստոսին էր, թե հուլիս ամսում,
Լավ չեմ հիշում,
Մի անմեղ հովիվ, քաղաք չըտեսած,
Մտավ բազարը, մահակն ուսին դրած,
Խլըշկոտալով, զարմանալով։
Խրտնած պախրի պես շատ դես֊դեն ընկավ,
Վերջը կանգ առավ
Մրգավաճառի խանութի առջև
Եվ աչքը ձըգեց լիք թաբախներին,
Հասուն մրգերին։
Ի՜նչ պտուղ ասես, որ նա չըտեսավ,
Չըհիացավ
Տեսակ֊տեսակ տանձ ու խնձոր,
Թուզ ու սալոր, ունաբ ու հուն,
Կարմիր, փայլուն։
Հովիվը նայեց մրգավաճառին
Ու մնաց ապշած,
Որ այնքան հասուն մրգերի միջին
Ձեռք չի դիպցնում մեկին կամ մյուսին.
«Սա կույր կըլինի», ինքն իրան ասեց
Եվ փորձել ուզեց.
Դեպի բախկալը մահակը մեկնեց
Եվ քիչ էր մնում, աչքն էր կոխում.
֊ է՜յ, ինչ ես անում,— բախկալը գոռաց
Սաստիկ բարկացած։