Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ինչպես որ կամ, ինձ այնպես տեսնել.
Երթամ ուրեմն իմ սև օրս լամ,
Քանի որ էլ քեզ պիտի չերևամ։
— Ո՜ւր, ո՜ւր, սպասիր, ևս քեզ չեմ թողնիլ.
Առանց քեզ մի օր էլ ես չեմ ապրիլ.
Թող երկինք գետինք իրար խառնըվին,
Դու կըպատկանիս միայն Արեգին.
Թող ամբողջ աշխարհք տակն ու վրա ըլի,
Էլ քեզ ինձանից ոչ ոք չի խլի.
Արարած աշխարհ ես պտրտվեցա,
Գեղեցիկ, սիրուն շատերին տեսա,
Բայց քեզ պես չքնաղ, անհատ, աննման ,
Քե՜զ է ստեղծել Երկինքը միայն.
Դու իմն ես, իմն ես, սիրուն Նունուֆար,
Իմ բոլոր կյանքս կըտամ քեղ համար,
Ինչ սիրտըդ ուզի, ինչ որ կամենաս,
Հրամայիր ինձ, իսկույն կստանաս։
Իմ ասածներս դու չհասկացար,
էնդուր ես կարծում, թե ինձ դուր չեկար,
Ես այն չե՜մ, այն չե՜մ, ում որ տեսել ես,
Նա գնա՜ց, կորա՜վ երևույթր պես.
Ես էլ եմ Արեգ, բայց ոչ աոաջին,
նրան գողացավ Աղջիկ աղավնին.
— Եթե այդպես է, ինձնից հեռացիր
Դու ինձ կյանք տվիր, վարձըդ ստացիր։
— Ես չեմ կյանք տվել, ի՜նչ վարձ կամ ի՜նչ գին.
Դու ինքդ ես իմ կյանքն, իմ սիրտն, իմ հոգին...
— Էլ ես կյանք չունիմ և պիտի մեռնիմ,
Երբ չկա Արեգ. էլ ինչո՞ւ ապրիմ...
— Իզուր մի մեռնիլ, ես էլ եմ Արեգ,
Մի՞թե ես չունիմ նորա չափ արժեք...
—Բայց դու ուրիշ ես, ինքըդ ես ասում...
— Այդ ես ինքս էլ լավ չեմ հասկանում...

— Սպասեցեք, սպասեցե՛ք, ես վերջ կտամ ձեր վեճին,—֊ասաց թապավորը։— Արեգ, ասա ինձ, հոգիս, դու ո՞ւմ որգին ես։

— Արման իշխանի որգին էի մի ժամանակ, բայց հիմա չգիտեմ — էլի նրա որդի՞ն եմ, թե՞ մի ուրիշի։

— Քո այդ պատասխանն է ահա, որ մենք չենք հասկանում, բայց քեզ լավ ենք ճանաչում։ Դու մեր Արեգն ես,