Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միևնույն գեղեցիկ Արեգը- միայն մորուքդ է ավելացել ու բեղերդ...

— Սպասի՛ ր, սպասի՛ր, խնամի թագավոր,— մեջ ընկավ ծաղրածուն։— Աչքդ լույս, փեսադ եկել է, բայց ուրախությունից ինքն իրան կորցրել է, հիմա ման է գալիս՝ չի գտնում։ Արեգ եղբայր, եկ՝ ես ու դու մի պայման անենք. ես դառնամ «դու», իսկ դու գառ «ես», այնուհետև Նունուֆարի կդառնա «իմ», իսկ հիմարը՝ «քեզ», համաձա՞յն ես...— ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՜խ, ես հիմար եմ անչափ,
Բայց ոչ այս տղայի չափ,
Ես որ մի աղջիկ գտնեմ
էլ չեմ ասիլ-«ես՝ես
Յարալլալի. շարալլալի,
Հայդե՜, հիմար, պար արի...


Մինչդեռ ծաղրածուն այսպես երգով ու պարով զվարճացնում է հանդիսականներին, ներս մտավ Արմանը։

Արեգն իր հորը տեսնելուն պես՝ վազեց գիրկն ընկավ և մի քանի ուրախության բացականչությունից հետո՝ փսփսաց ականջումը։

— Գիտե՞ս, հայրիկ, ես հիմա տղա եմ, տղա , իսկ և իսկ տղա, ճշմարիտ տղա. կարո՞ղ ես երևակայել...

— Իհարկե, տղա ես, հոգիս, հապա ի՞նչ պետք է լինեիր...

— Բայց չէ՞ որ,հայրիկ,բայց չէ՞որ..ախը՞ր...

— Դու առաջ էլ էիր տղա, հոգիս, բայց այդ չգիտեիր դու,նոր ես սկսել ճանաչել քեզ. առաջ անմեղ էիր ինչպես հրեղեն,հիմա մարդ ես դառել հրեղեն, բայց այդ վնաս չունի, հոգիս...

—Օ՜... եթե այդպես է, ուրեմն ես՝ ես եմ եղել. վազեմ Նունուֆարին ասեմ...

Արմանը մոտեցավ թագավորին և սկսեց շշնջալ նրա ականջին բանի էությունը, իսկ Արեգը վազեց Նունուֆարի մոտ։ Երբ որ Արեգը նորից մոտեցավ Նունուֆարին ավելի ուրախ ու զվարթ դեմքով, Նունուֆարը բռնեց Արեգի ձեռքից մի