Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
 Մայրիկն այսօր մեզ տըվեց
Մեղր ու չամիչ ու ասեց.
— Քաղցր ու անույշ պառավեք,
Ալևորիք և տեսնեք
Շա՜տ տարի,
Շա՜տ բարի,
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
Շնորհավո՜ր նո՛ր տարի,
Քո գալուստըդ շնորհավոր,
Դու մեզ համար այս տարի
Բարի եղիր ամեն օր,
Մինչև կաս,
Ու կերթաս
Բար՜վ, բարո՜վ, բարո՜վ։

ՁՄԵՌ



Ձմեռն է, ձմեռն, սիրուն երեխեք,
Ձմեռն է, և դուք դողում, մրսում եք.
Բայց դուք մենակ չեք, ես էլ եմ մրսում,
Ես էլ եմ ձեզ պես դողում, սարսռում։
Բայց գիտե՜ք արդյոք ի՛նչ է ձմեռը,
Այդ պատկառելի համարված ծերը.
Օ՜հ, մի՛ հարցնեք, դուք կըսարսափեք,
Երբ դրա բարքը պատմեմ ձեզ մեկ֊մեկ։
Այդ անիրավը ուր ոտք է դնում,
Առանց խղճալու մահ է տարածում։
Երեսին առած ըսպիտակ դիմակ,
Մեզնից ծածկում է սև դեմքն այլանդակ:



Շատ ժամանակ չէ ինչ որ դա եկավ,
Եվ դուք լավ տեսաք, թե ինչե՛ր արավ.