Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է, բայց ինչ աներ խեղճը, կոպիտ վարպետներին բարեկրթել չէր կարող, մնացել էր տարակուսած և չգիտեր ուր տաներ յուր որդին։ Վերջը մտածեց, որ տանե մի ուրիշ քաղաք, գուցեկարողանա յուր որդու բնությանը հարմար մի վարպետ գրտնել։ Այսպես մտածելուց հետո՝ հայր ու որդի վճռեցին, պատրաստություն տեսան և ճանապարհ ընկան դեպի մի ուրիշ քաղաք։ Շատ գնացին թե քիշ, աստված գիտե, մինչև հասան մի աղբյուրի. նստեցան աղբյուրի մոտ, որ ճաշեն,հանգըս-տանան և հետո շարունակեն իրանց ճամփան։ Մի փոքր որ հանգըստացան, հայրը բերանքսիվայր ընկավ աղբյուրի վրա, մի կուշտ խմեց և ասաց.— Ուխա՜յ,,. Այս խոսքերի վրա հանկարծ մի մարդ դուրս եկավ աղբյուրից՝ երկար հասակով ու մորուքով և ասաց.

— Ե՛ս եմ Ուխայը. ի՞նչ եք ուզում ինձանից։

Այս որ տեսան, հայր ու որդի մնացին իրար երեսի մտիկ տալիս, զարմացան, ապշեցան և չիմացան ինչ պատասխան տան։ Վերջը հայրն ասաց.

— Ուխա՛յ ապեր, մենք քեզ չկանչեցինք և ոչինչ չենք ուզում քեզանից։ Մենք ճանապարհորդ ենք. սա իմ որդին է, տանում եմ մի վարպետի տամ, որ մի արհեստ սովորի։

Ուխայն ասաց.— Տուր ինձ, ես դրան լավ արհեստ կսովորեցնեմ և լավ կպահեմ։ Ես գիտեմ դրա բնությունը, դա ամեն մարդու մոտ չի կենալ, ամեն արհեստ չի սովորիլ, բայց ինձ մոտ կմնա։

Հայրը չիմացավ ինչ պատասխան տար խորհրդավոր Ուխային, որովհետև կարծում էր, թե գուցե նա մարդ չէ, այլ սատանա է կամ հրեշտակ, բայց Քաջրկն ասաց.— Հայր, ես կերթամ նրա մոտ, երևում է, որ սա մի հնարագետ մարդ պիտի լինի. ես սրա արհեստը կսովորեմ։ Հարն ասաց — Թող քո, կամքը լինի։ Եվ որդին տվավ Ուխայ ախպորը։ Ուխայ ապեր մի քսակ ոսկի տվավ հորը և ասաց.— Մի տարուց հետո կգաս էլի այս աղբյուրի մոտ, կխմես և կասես՝ ուխա՜յ, ես էլի դուրս կգամ և քո որդին քեզ կհանձնեմ։ Ա։ս ասելուց հետո Քաջիկի ձեռքից բռնեց և անհայտացավ աղբյուրի մեջ...