Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղանակով էր երգում, բայց բոլորի ձայնը մեկ տեղ խառնվելով մի զարմանալի ներդաշնակություն էր հառաջ դալիս, դառնում էր մի սքանչելի մեղեդի, որ մարդ լսելուց չէր կշտանում։Այդ մեղեդին յուր եղանակը փոխում էր փչած քամու կամ հովի փոխվելու հետ…

Այսպես Ուխայը ամեն ինչ ուներ, բայց բոլորն էլ ճարտարության գործ էր և ոչ բնության։ Մի կին ուներ միայն, որ ճշմարիտ, իսկական կին էր, շատ գեղեցիկ և խելոք, և հմուտ յուր մարդու բոլոր գիտությանը և արվեստին։ Նրանք չունեին ոչ խոհանոց, ոչ խոհարար և ոչ ծառա։ Ճաշելու ժամանակ սեղան էին նստում և ինչ որ ուղում էին, իսկույն գրվում էր սեղանի վրա ոսկեղեն ամաններով։Քաջիկը ոչ տեսած և ոչ լսած էր, այնպիսի՜ համադամ կերակուրներ կային։ Եթե նրա սիրտը երբեմն յուր թանապուրն էր ուզում կամ մախոխը, իսկույն դրվում էր նրա առաջին։ երբ որ ծարավում էին, վերցնում էին դատարկ բաժակը և նա իսկույն լցվում էր պարզ ու զովարար ջրով։ Հագնել էին ուզում, իսկույն պատրաստ էր լինում հագուստը, ինչ ձևի և ինչ կտորից որ ուզենային։ Եվ այսպես ամեն ցանկություն, ամեն փափագ կատարվում էր իսկույն ևեթ,Քաջիկին սկզբում շատ տարօրինակ էր թվում այս ամենը, բայ հետզհետե ընտելացավ և հաշտվեցավ այս զարմանալի վիճակի հետ։ Այսպես մի քանի օր որ անցավ, Ուխայն ասաց Քաջիկին. — Տես, ահա մենք որդի չունինք, եթե դու լավ սովորես իմ արհեստը, եմ քեզ կորդեգրեմ, դու կդառնաս իմ որդին և կպահպանես ինձ և իմ կնոջը մեր ծերության ժամանակ։

Այս հույսով Ուխայն սկսեց սովորեցնել Քաջիկին յուր կախարդության արհեստը։ Նա սովորեցնում էր կերպարանափոխվելու հնարքը, թե ինչպես պետք է մարդ յուր ուզած բանը դառնա, օրինակ՝ ձի, թռչուն, քար, ծառ և ուրիշ բան, ինչ որ ուզենա։ Ամեն մի ջոկ բան դառնալու համար մի ջոկ ասելիք կար, այն ասելիքը որ սովորեր և ասեր, իսկույն կդառնար յուր ուզած բանը։ Քաջիկն սկսեց սովորել և վարժության համար ինչ ասես գառնում էր — ձի էր դառնում և չափ ընկնում դեսուդեն,