Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Այս այն ուսումն է, որ ես կարող եմ ուղտ դառնալ բայց դու չես կարոդ...

— Աստված մի' արասցե. ես չեմ էլ ուզիլ ուղտ դառնալ: Ինչո՞ւ մարդ դառնալը թողած՝ ուղտ դառնալը սովորեցիր, մի՞ թե մեզանում քիչ ուղտեր կան... Ով որ լսի, մեզ ի՞նչ կասի, չի՞ ասիլ՝ փլանը յուր տղին տվել է տվել ուսումի, որ մարդ դառնա, բայց նա ուղտ է դառել...

Այսպես հայր ու որդի վիճելով շարունակեցին իրանց ճանապարհը, մինչև հասան մի մացառուտ տեղ։ Այնտեղ քաջիկը ետ ընկավ և մի թուփի քամակ անցնելով՝ դառավ մի եղնիկ, և վազելով գնաց հոր առաջը։ Հայրն ուզեց բռնել,չկարողացավ։ Եղնիկը չէր փախչում, այլ մինչև անգամ բռնել էր տալիս, և մեկ էլ հանկարծ դուրս պրծնում։ Հայրը կանչեց Քաջիկին, որ հասնի օգնե. բայց Քաջիկը չերևաց, մինչև եղնիկը փախավ ընկավ մացառուտը, նոր այնտեղից դուրս եկավ Քաջիկը։ Հայրը բարկացավ որդու վրա, թե ինչո՞ւ շուտ չեկավ և սիրուն եղնիկը ձեռքից փախցնել տվավ։ Քաջիկը ծիծաղեց միայն և ոչինչ չասաց. մի քիչ որ առաջ գնացին նա էլի ետ մնաց, դառավ մի ձիու քուռակ և գնաց հոր առաջին կանգնեց։ Հայրն ուզեց բռնել, բայց քուռակը բռնեք չէր տալիս։ Կանչեց որդուն, որդին չերևաց, մինչև քուռակը փախավ անհայտացավ, նոր երևաց որդին, բայց ուշ էր։ Հայրը դարձյալ հանդիմանեց որդուն, թե ինչո՞ւ ուշացավ։ և սկսեց պատմել, թե ինչքան գեղեցիկ էր քուռակը, կասեիր մի քաշած պատկեր էր, և անպատճառ մի հրեղեն կամ ծովաձիու քուռակ էր։

Այսպես' մինչև տուն հասնելը որդին շատ չարչարեց հորը' զանազան բաներ դառնալով։ Հենց որ հայրը հոգնում էր և ուզում էր նստել, Քաջիկը մի առիթ էր գտնում, ծածկվում և ծածուկ մի բան դառնալով հոր առաջն ընկնում վազում. Հայրն ընկնում էր հետևիցը և բավական տեղ վազում էր. և մինչև տուն համարյա վազելով գնաց խեղճը։

Երբ որ տուն հասան, մյուս օրը որդին պատմեց հորը, որ ճանապարհին պատահած բոլոր բաներն ինքն էր: Հետո ասաց.— Ես հիմա մի լավ ձի կդառնամ, դու ինձ տար ծախիր միայն իմ սանձը չծախես։ Այս ասելուց հետո՝ մտավ գոմը և