Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկատեցին, որ ձիու աչքերից արտասուքի խոշոր կաթիլներ թափվեցին։ Հայրն էլ տեսավ և զղջաց. ուզեց ետ առնել ձին, բայց քոսակը ժամանակ չտվավ, նա հեծավ ձին և մի ակընթարթի մեջ անհայտացավ։

Այս քոսակը Ուխայն էր, և ճանաչել էր Թաջիկին։

4

Ուխայը ձին տարավ յուր դռանը կապեց, ինքը մտավ տուն, առավ մեծ դանակը և սկսեց սրել, որ նրանով Քաջիկին մորթե։ Կինը նայեց պատուհանից և ճանաչեց Քաջիկին։ Մինչև մարհը դանակը կսրեր, կինը թաքուն վայր իջավ և սանձը վեր առավ ձիու գլխից։ Քաջիկն իսկույն մի աղավնի դառավ և թռավ դեպի տուն։ Ուխայը դուրս եկավ և տեսավ, որ ձին չկա, աչքովն ընկավ աղավնին և իսկույն ինքն էլ մի բազե դառավ և ընկավ աղավնու հետևիցը։ Աղավնին տեսավ, որ բազեն հետևիցն է ընկել, իսկույն իմացավ որ Ուխայն է. յուր ուժը կրկնապատկեր, որ նրա ճանկը չընկնի։ Այսպես աղավնին փախավ, բազեն էլ նրա հետևից, մինչև հասան մի գյուղ հենց այն էր' քիչ էր մնում, որ բազեն բռներ աղավնուն և քրքրեր, աղավնին իսկույն մի կարմիր խնձոր դառավ և վայր ընկավ մի տան հերթից։ Այդ տանը հարսանիք կար։ Նորափեսան յուր մակարներով սեղան էին նստած և ուրախություն էին անում։ Նորափեսի առաջին, ինչպես սովորություն է, շատ մրգեղեն կար, որ բերել էին բարեկամները իբրև թագավորի մազա։ Հերթից վայր ընկած կարմիր խնձորն էլ դրին թագա- վորի առաջին, կարծելով թե բարեկամներից մեկը կլինի վայր ձգած զվարճության համար. Բայց շուտով ամենքի ուշադրությունը դարձավ այդ խնձորի վրա, ամենքը նկատեցին, որ այդ խնձորը հասարակ խնձոր չէ։ Ամենքն էլ ձեռքերն առան խնձորը, հոտոտեցին, հիացան և գովեցին, ամեն մեկը մի բան ասաց, և վերջումը մեկն էլ ասաց, որ այս խնձորը հասարակ խնձոր չէ. սրան մարդ չի վայր գցել հերթիցը և ի՞նչ հարկ կար. սա անպատճառ երկնքից է վայր ընկել և այն խնձորներիցն է, որ հեքիաթների մեջ հարսանիքի վերջին երկնքից վայր է ընկնում։