Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բազե դառած Ուխայը Քաջիկի խնձոր դառնալը որ տեսավ և իմացավ, որ նույն տանը հարսանիք կա, ինքն էլ աշըղ դառավ և սազը ձեռքին մտավ հարսնքատուն։ Աշըղին պատ- վով ընդունեցին և նստեցրին փեսայի դեմուդեմը։ Աշըղը լա- րեց սազը և սկսեց այնպիսի երգեր երգել և այնպիսի եղա- նակներ ածել, որ բոլորովին մոռացնել տվավ խնձորի ներկա¬ յությունը, միայն ինքը աչքը խնձորից չէր հեռացնում։ Վերջը երբ որ ուզում էին նրան մի լավ պարգև տալ, այսինքն նո- րահարսի գործած մի ջուխտ նախշուն գուլպա և մի ջուխտ կարմիր տրխատան, աշըըը վեր չառավ, և խաղով հասկաց¬ րեց, որ յուր ուզածը միայն կարմիր խնձորն է...

Նորափեսան չուզեց աշըղի խաթրը կոտրել, վեր առավ խնձորը, որ տա իրան, բայց խնձորը վար ընկավ ձեոքիցը և մի բուռը կորեկ դառնալով փռվեց հատակի վրա։ Ամենքը ետ֊ետ քաշվեցան, որ տեսնեն այդ ինչ հրաշք էր, արդյոք խնձո՞րն էր, որ կորեկ դառավ, թե՞ խնձոոր մի աման էո կորե֊ կով լիքը, այդ միջոցին հանկարծ մի հավ լույս ընկավ և սկսեց կտկտալով հավաքել կորեկը։ Հենց որ բոլորն արդեն վերջացնելու վրա էր, կորեկի մեկն ասեղ դառավ և թռավ ցցվեց նորահարսի կրծկալի մեջ, հավն էլ իսկույն մի բարակ թել դառավ և թռավ անցավ ասեղի ծակը և ուզեց ասեղը յուր հետ թռցնել, բայց ասեղը հաղթեց թելին և թռավ ընկավ կրակի շեղջի մեջ։ Թելը կրակումն այրվեց իսկույն, իսկ ասե֊ ղր դուրս թռավ և դարձավ մեր Քաջիկը և զարմացրեց հան¬ դիսականներին։

Թեպետ Քաջիկն էլի Քաջիկ դառավ և ազատվեց Ուխայից, որ արդեն մոխիր էր դարձել, բայց ինքն էլ այրվեցավ բավա- կանին և ոչ միայն յուր առաջվան գեղեցկությունն ու թարմու¬ թյունը կորցրեց, այլև իր ձեռք բերած շնորհքը, յուր սովորած արհեստը։ Էլ չկարողացավ մի ուրիշ բան դառնալ, նրա բոլոր ասելիքները, բոլոր աղոթքներն ու թալիսմանները կորցրին իրանց զորությունը Ուխայի այրվելու հետ...

18 Ղ. Աղայան—Երկերի ժողովածաու, հ. II