Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլուխը ցավի մեջ չէր գցիլ։ Տեսավ որ մի շատ շնորհալի տղա է Քաջիկը, ուզեց մի հիշատակ թողնել իրանից հետո, որ յուր տեղը բռնող մեկը լինի։ Քիչ ժամանակից հետո մեր Քաջիկը դարձավ բժշկի քաջ օգնականը, և ամեն անգամ, երբ բժիշկը դուրս էր գալիս ցամաք՝ հիվանդներին բժշկելու, Քաջիկին էլ հետն էր տանում, որ տեսնի, թե որ տեսակ հիվանդին ինչ տեսակ դեզով է բժշկում։ Դժվար հիվանդներին բերում էին կղզին և իրանց մոտ էին բժշկում։ Դրանք այնպիսի հիվանդներ էին լինում, որոնց պետք էր լինում վիրահատություն։ Պատահում էր, որ շատերի փորը կտրում էին, ներսի վերքերը մաքրում, վրան դեղ ածում, փորը նորմեկանց կարում, առողջացնում։ Այսպես անցավ մի ժամանակ, շատն ու քիչը աստված գիտե, և Քաջիկը շատ բան սովորեց, բայց որքան շատ սովորեց, այնքան շատացավ սովորելու փափագը և նրան այնպես էր թվում, որ դեռ ոչինչ չգիտե, որովհետև սկսեց իմանալ, թե ինչքան բաներ կան գիտենալու, որ ինքը դեռ չգիտե։

Բժիշկը որքան որ բարի մարդ էր և ամեն բան սովորեցնում էր Քաջիկին, բայց Քաջիկը կասկածում էր միշտ, թե նա էլի շատ բան պիտի գիտենա, բայց իրան չի հայտնում։ Ճշմարիտ որ բժիշկը շատ բան ծածկում էր նրանից և հենց յուր անձը, յուր կյանքը, յուր ով լինելը նրանից ծածկած էր պահում, ոչ ոք չգիտեր նրա ով լինելը։Նրա մի քանի սենյակները միշտ կողպված էին, և Քաջիկը չգիտեր ի՛նչ կա նրանցում և ինչո՞ւ է ծածկած պահում։ Քաջիկը յուր տարակույսները չէր հայտնում վարպետին, բայց ինքն էլ չէր բավականանում յուր սովորածով, միշտ փորձեր էր անում և շատ բժշկական գյուտեր էլ արավ, որոնց մասին հաշիվ չէր տալիս յուր վարպետին։ Վարժապետի ու աշակերտի այս անհարմար հարաբերություը վերջ ստացավ հետևյալ դեպքով։

Մեկ անգամ մի հիվանգ բերին իրանց հետ կղզի։ Բժիշկն այդ հիվանդին տարավ մի ջոկ տուն, դուռը ներսից կողպեց, որ Քաջիկը ներս չգնա։ Սրանով արդեն երևացրեց, որ շատ բան ծածկում է Քաջիկից։ Քաջիկն այս տեսնելով, շատ նեղացավ, բայց և ուզեց տեսնել, թե ինչ է անում հիվանդին։ Թաքուն բարձրացավ տանիքի վրա, նայեց լուսամուտից և