Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6

Բժշկի անհայտանալուց հետո Քջիկն ընկավ խոր տխրության մեջ։ Ինչ չարաբախտ աշակերտ եմ ես, ասում էր ինքն իրան. առաջին վարպետս կրակն ընկավ, սա էլ ընկավ ջուրը,ով գիտե ինչպես կլինի իմ էլ վախճանս։ Ես էլ մահկանացու եմ, ես էլ պետք է մեռնիմ, բայց ինձանից հետո՝ էլ ո՞վ կիմտնա, թե ո՛ր ցավն ինչպե՞ս էին բժշկում։ Եվ ի՜նչ հարկ թաքցնելու։ Գիտությունը թաքցնելը լավ բան չէ։ Արի ես աշակերտներ կհավաքեմ ամեն երկրից և ամենքին էլ բժըշկություն կսովորեցնեմ…

ճշմարիտ որ՛ Քաջիկի ժամանակ ով որ մի օգտակար բան գիտեր, ուրիշին չէր հայտնում, չէր սովորեցնում։ Ամեն մի բան գիտցող հայր յուր որդուն էր սովորեցնում յուր գիտցածը, նրան էր հայտնում յուր արհեստի գաղտնիքը և այն էլ այն ժամանակ, երբ որ մեռնելիս էր լինում։ Հանկարծ մեռնողներն ու ժառանգ չունեցողները իրանց գիտությունն էլ հետները տանում էին մյուս աշխարհք…

Քաջիկը մնաց նույն կղզու վրա և շարունակեց յուր վարպետի գործը։ Նա բաց արավ կողպած սենյակները և նրանցում գտավ շատ բժշկարաններ և այն գրքերից սովորեց այն բոլոր բաները, ինչ որ չէր սովորեցրել նրան յուր վարպետը:Հետո յուր մոտ ժողովեց ամեն կողմից շատ աշակերտներ և ամենքին էլ սովորեցրեց բժշկության արվեստը։ նրա աշակերտներն էլ աշակերտներ ունեցան և այսպիսով բժշկության արվեստը տարածվեցավ ամեն տեղ։ Քաջիկի աշակերտնեն ամեն տեղ գովում էին իրանց վարպետը և ասում էին, որ նա կարող է մեռածներին էլ կենդանություն տալ, բայց այդ բանը չի անում, որովհետև աստծո հրամանին ընդդեմ է համարում ։

ճիշտ որ Քաջիկը գտել էր մեռածին կենդանություն տալու ղեղը, բայց երկար ժամանակ գործ չէր դնում։ Վերջը ասած է՝ «Մեծ մարզիկների սխալն էլ մեծ կլինի», նա կսեց մի քանի փորձեր անել։ Դրա համար բարկացավ Գաբրիել հրեշտակը և մտքումը դրեց պատժել Քաջիկին: