Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ անգամ Քաջիկը ժողովեց յուր աշակերտներից ավելի հմուտներին և ասաց նրանց.— Ես շատ եմ ծերացել, էլ առաջվան ուժը չունիմ։ Ուզում եմ վերանորոգվիլ ջահիլանալ, բաց առանց ձեր օգնության կարող չեմ։ Ես մի դեղ կխմեմ կթմրեմ կամ կմեռնեմ, դուր կկտրեք իմ փորս ու կուրծքս,այսինչ դեղերով կԼվանաք բոլոր փորոտիքս ու թոքերս, կվերցնեք և գլխիս սկավառակը, ուղեղիս խորշերը կմաքրեք այսինչ դեղերով և կսրսկեք այսինչ դեղերը, հետո կմիացնեք ամեն բան ինչպես գիտեք։ Երբ ամեն բան կվերջացնեք, ահա այս շիշի դեղը կածեք բերանս. սա մի կենարար հեղուկ է և իմ սեփական գյուտս է։ Երբ որ կկատարեք ճշտությամբ բոլոր իմ ասածներս, ես կհայտնեմ ձեզ այս հեղուկի ձեռք բերելու հնարը։

Աշակերտները պատրաստակամություն հայտնեցին և պատրաստեցին իրանց վիրահատության սուր֊սուր դանակները։ Քաջիկը մի դեղ խմեց, թմրեց, աշակերտները ճարտարությամբ կատարեցին ամեն բան։ Մնաց վերջին կենարար հեղուկը, որ պիտի ածեին բերանը։ Գաբրիել հրեշտակը աներևութապես կանգնած էր նրանց մոտ և նրանց արածը մի տեսակ օյիՆբացություն համարելով ծիծաղում էր։ Վերջին հեղուկը որ ուզեցան ածել Քաջիկի բերանը, հրեշտակը խփեց թևովը և շիշը վայր ընկավ աշակերտի ձեռքիցը, և բոլոր հեղուկը վայր թափվեց ցնդեց, մի կաթիլ միայն ընկավ Քաջիկի բերանը։ Այդ մի կաթիլը կես շունչ և կես կյանք տվավ Քաջիկին, և նա կանչեց.

— Քիչ է՜լ,քիչ է՜լ… Ուզում էր ասել «էլի մի քանի կաթիլ կաթեցրեք», չիմաՆալով, թե ինչ փորձանք է պատահել շշի գլխին։ Այսպես ահա խեղճ Քաջիկը մինչև այսօր էլ կա, ոչ մեռած և ոչ կենդանի, և անդադար կանչում է — Քիչ է՜լ, քիչ է՜Լ…

Այսպիսի մի վախճան է ունեցել և երևելի Լոխման հեքիմը։ Նա էԼ յուր կյանքի վերջումը Քաջիկի նման մի փորձ Է արել և մինչև այսօր կանչում է բարակ ձայնով—Բիր ուզ… բիր ուզ: Բերանն այնքան բաց չի լինում, որ կարենա ասել —