Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Անմե՜ղ պատանիք, սիրուն երեխեք,
Փոքր֊ինչ հեռացա, դուք ինձ կըներեք.
Եթե իմանաք, թե այս րոպեիս
Ի՜նչ պատկերներ են առաջըս գալիս.
Տեսե՞լ եք արդյոք խախուտ խրճիթներ,
Բոբիկ, գլխաբաց, տկլոր մանուկներ,
Դատարկ ամբարներ, հորեր, մարաքներ,
Աղի պես Լիզված երկայն մսուրներ.
Աչքերը պլըշած' քաղցած տավարներ,
Սիրտ պատըռտորող մայեր, բառանչներ...
Ջրաղաց չըկա,— ջուրը սառել է.
ճանապարհ չըկա,— ձյունր կապել է.
Թե' մարդ, թե՛ տավար' միակերպ քաղցած,
Ողբում, լալիս են մահվան դուռն ընկած։



Օրը կարճացել, գիշերն երկարել,
Լույսը նըվաճվել, խավարն է տիրել,
Երկինքն ամպապատ, գետինքը սառած,
Գարունը հեռու, ցուրտը կատաղած —
Այսպե՞ս է ահա սոսկալի ձմրան
Ալիքով ծածկած պատկերը դաժան...



Ցուրտ է, սաստիկ ցուրտ, սիրուն երեխեք,
Եթե ինձ նման դուք էլ մրսում եք,
Եկեք միասին մի հնար գտնենք,
Ձմրան ճանկերից մեր գլուխն ազատենք։
Դուք ձեր մանկական անարատ մտքով,
Ես իմ հասակիս բազմամյա փորձով,