Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բիր ազ, բիր ազ, որ նշանակում է' մի քիչ, մի քիչ, այսինքն՝ մի քիչ, մի քիչ էլ...

Բացաթիք

Հրեշտակ ջան, քիչ է՜լ, քիլ է՜լ,
Խնդրում եմ քիչ է՜լ, քիչ է՜լ.
Կյանքիս թելը մի՛ կտրիլ,
Թող ապրիմ քիլ է՜լ, քիչ է՜լ...

Ասում եմ քիչ է՜լ, քիլ է՜լ.
Խնդրում եմ, քիչ է՜լ, քիլ է՜լ։
Քաջիկի օրն եմ ընկել.
Կանչում եմ՝ քիչ է՜լ, քիչ է՜լ...