Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամառը` լավ եղանակ ունեցող օրերին, Պեգասն իջնում էր ամուր գետնի վրա և իր արծաթափայլ թևերը ծալելով` չափ ընկնում դես ու դեն, և սար ու ձոր ոտքի տակ տալիս, և այդ անում էր հենց այնպես, իր զվարճության համար։ Ամենից շատ տեսել են նրան Պիրենայի աղբյուրի մոտ, ուր նա անհագությամբ խմելիս է եղել նույն աղբյուրի ջրից կամ թավալելիս փափուկ կանաչկուտի վրա։ Պատահել է և այնպես, որ Պեգասը գջլում է եղել մի քանի ծաղիկ սպիտակ կամ կարմիր առվույտից, նրանցից էլ ընտրելով ավելի քաղցրերը։(Նա շատ զգույշ է եղել արածելիս, շատ չմահավան, ամեն խոտ չէր արածիր:)

Մեզանից մի քանի հարյուր տարի առաջ, շատ մարդիկ էին գնում Պիրենայիր աղբյուրի մոտ և շատ անգամ, այն հուսով, որ ինչպես լինի՝ գոնե մեկ անգամ նայեն Պեգասի վրա: Իսկ գնացողներն ավելի ջահիլ մարդիկ էին լինում՝ երիտասարդ և պատանի, որոնք ամենից շատ էին հավատում, թե կան թևավոր և հրեղեն ձիաներ։ Բայց վերջին ժամանակները Պեգասը շատ հազիվ էր երևում։ Աղբյուրից մի կես ժամու չափ հեռու եղած գյուղացիք իրանց օրումը տեսած չէին Պեգասին և ոչ էլ հավատում էին,թե կարող է լինել այդպիսի մի հրաշալի ձի: Այժմ Բելլերոֆոնիհետ խոսող գյուղացին նույն չհավատացողներից էր, սրա համար էլ շատ խնդաց, երբ ասացին, որ իբր թե Պեգասը գալիս է Պիրենայի աղբյուրից ջուր խմում։

— Ա՛յ քեզ բա՜ն... ինչե՜ր են հնարել,— բացականչեց նա, տափակ քիթը վեր ցցելով և սկսեց քրքրջալ։— Պեգա՜ս ձի, և այն էլ թևավո՜ր... Բարեկամ, երևում է, որ խելքդ կորցրել ես,— ասաց նա երիտասարդին։— թ՛ևերն ի՞նչ հարկավոր են ձիուն: Մի՞թե թևավոր ձին ավելի լավ բեռը կկրե։ Ճշմարիտ, էլ պայտելու ծախս չէր ունենալ նրա տերը, բայց ինչ օգուտ դրանից։ Կերթար գոմը, որ Պեգասին դուրս քաշեր այնտեղից, բայց մեկ էլ տեսար քո Պեգասդ... Թը՜ռռ... այսօր ես կորել թե էգուց։ Դե հիմա հետևիցն ընկիր, տեսնեմ որտե՞ղ պիտի գտնես նրան։ Մի օր կհեծնի, որ երթա ջաղաց, մեկ էլ տեսար քո Պեգասդ թը՜ռ, թը՜ռ,թը՜ռ... դեպի երկինք, և այնտեղից իր տիրոջը թր՜րրա խկ... դեպի գետին, այն էլ