Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պեգաը չէր. թե ասեմ մի ահագին սպիտակ թռչուն էր, թռչունչէր։ Բայց մի ուրիշ անգամ էլի եկա այստեղ կուժն ուսիս, ևհանկարծ ձիու վրնջյուն լսեցի։ Սիրտս այնպես ուրախացավ,որ չեմ կարող ասեր այնպես մի քաղցր, այնպես մի աշխույժ վրնջյուն էր։ Բայց այսուամենայնիվ ես վախեցա, չգիտեմ ինչից, և վազեցի տուն՝ առանց ջրի, դատարկ կժով։

— Ափսո՜ս,— ասաց պատանին և երեսը դարձրեց դեպի փոքրիկ տղան, որ նրա մոտ կանգնած էր և նայում էր Բելլերֆոնի վրա վարդանման բերանը լայն բաց արած։ Մանուկները միշտ այսպես են նայում անծանոթ մարդկանց վրա:

— Դու ի՞նչ կասես, սիրուն մանկիկ,— հարցրեց Բելլերֆոնը ծիծաղելով և շոյելով երեխայի գանգրիկ մազերը։— Դու շատ անգամ տեսած կլինիս այստեղ թևավոր ձին։

— Շա՜տ անգամ, այո՛,— վստահաբար պատասխանեց մանուկը։— Հեռու չէ, հենց երեկ, ես տեսա նրան. առաջ էլ ես միշտ տեսել եմ նրան։

— Ապրի՜ս, ապրի՜ս,— բացականչեց երիտասարդը, մոտ քաշելով երեխային։— Հապա՜, եղբայր, մեկ լավ մոտեցիր և պատմիր ինձ, տեսնեմ ինչպե՞ս ես տեսել։

— Ահա թե ինչպես։ Մեկ անգամ գալիս եմ այստեղ, աղբյուրը, որ նավակներ ձգեմ ջրի վրա և նախշուն քարեր հավաքեմ։ Շատ անգամ աչքս ջրի մեջն եմ գցում, մտիկ տալիս և տեսնում եմ նրանում, որ երկնքովը թռչում է մեկ սպիտակ թևավոր ձի։ Սիրտս միշտ ուզում է, որ նա իջնի երկրի վրա, ինձ վերցնի հետը և տանե լուսնի վրա դնե։ Սայց հենց որ վեր եմ կենում կանգնում, որ ուղղակի ձիուն մտիկ տամ, մեկ էլ, տեսնում եմ՝ էլ ձի չըկա՜, անհետանում է իսկույն ամպերի մեջ։

Բելլերֆոնն ավելի երեխային հավատաց, որ թևավոր Պեգասի պատկերը տեսել էր աղբյուրի մեջ անդրադարձած, մեկ էլ մատաղահաս աղջկանը, որ լսել էր Պեգասի քաղցր ձայնով վրնջալը, ու մեկ էլ ծերունուն, բայց ոչ գյուղացուն, որ միայն լծկան ու բեռնակիր ձիաների գոյությանն էր հավատում և ոչ թևավոր։