Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆոնին, Եթե այս հույսը չլիներ, նա վաղուց արդեն վերադարձած կլիներ Լիկիա և գնացած կռվելու Օշափի հետ առանց թևավոր ձիու օգնության, Ինչ ասել կուզի, որ հրեշը մի շնչով կայրեր և մի քանի վայրկյանի մեջ կլափեր նրան:

3

Մի առավոտ գանգուրիկ տղան սկսեց Պեգասի մասին խոսել սովորականից դուրս անկասկած սրտով։

— Չդիտեմ ինչու,— ասաց նա ուրախությունից թռչկոտալով,—ինձ այնպես է թվում, որ այսօր մենք անպատճառ կտեսնենք Պեգասին։

Ամբողջ օրը մանուկը չհեռացավ Բելլերոֆոնից. նրանք միասին հաց կերան,, միասին խմեցին աղբյուրից և կեսօրից հետո նստեցին շվաքումը, ջրի ափին։ Բելլերոֆոնը մի ձեռքն իր փոքրիկ բարեկամի ուսին դրած, իսկ մյուսն իր ծնոտի տակ դիմհար տված, խորասուզված մտքով՝ մտիկ էր տալիս ջրի վրա կռացած պառաված ծառերին և նրանց ճղների վրա կախոտված վայրենի խաղողի ճութերին։ Իսկ մանուկն անընդհատ նայում էր միայն ջրին, բայց շատ տխուր, որովհետև շատ էր ցավում, որ Բելլերոֆոնի երկար օրերով սպասելն ապարդյուն է անցնում։ Սրա վրա շատ տխրեց երեխան, մինչև այն աստիճան, որ հանկարծ լաց եղսւվ հեկեկալով։ Նրա արտասուքներից մի քանի կաթիլ գլորվելով՝ ընկան աղբյուրի մեջ և խառնվեցան Պիրենայի արտասուքների հետ։ Հանկարծ Բելլերոֆոնն զգաց, որ երեխայի թաթիկը, որ իր ձեռքումն էր, դողդողում է։ Եվ տղան շշնջաց հանկարծ մանկական շշնջյունով։

— Բելլերոֆո՛ն, Բելլերոֆո՛ն, նայիր, մեկ նայիր ջրի վրա…

Բելլերոֆոնը կռացավ շուտով, նայեց հայելու նման պարզ աղբյուրի երեսին և այնպես թվաց, որ տեսնում է նրանում պատկերացած մի ահագին, սպիտակ թռչնի կերպարանք. թռչում է բա՜րձր, շատ բարձր, և արեգակը շողշողում է նրա արծաթափայլ թևերի վրա։

— Ի՜նչ հրաշալի, ի՜նչ փառավոր թռչուն է, —