Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախաճաշելուց և Իպոկրենայի պաղ աղբյուրի ջրից խմելուց հետո' Պեգասն ինքը մեկնեց իր գլուխը սանձելու համար։ Մինչև Բելլերոֆոնը կզիանավորվեր, թուրը կկապեր կողքին,վահանը կկախեր, առհասարակ կզինավորվեր կռվի համար, Պեգասն անհամբերությունից ոտքով գոփում էր գետինը,խայտում, խաղում և ոստոստում։ Երբ որ ամեն ինչ պատրաստ էր, Բելլերոֆոնր հեծավ ձին' ըստ սովորության' շեշտակի դեպի վեր սլացավ մինչև հինգ մղոնաչափ, որ բարձրից մեկ լավ նայե ամեն կողմ, որոշե գնալու տեղը և դեպի նույն կողմն ուղղե իր թռիչքը։ Նա Պեգասի գլուխը թեքեց դեպի արևելք և սլացավ ուղղակի դեպի Լիկիա։ Ճանապարհին նրանք հասան մի արծվի հետևից, որ քիչ էր մնում Պեգասի ոտքի տակն ընկներ, եթե շուտով մի կողմ 1ք,ս2 չքաշվեր.Բելլերոֆոնը կարող էր բռնել նրան, բայց չուզեց ժամանակ կորցնել։ Նրանք թռչում էին թունդ մրրկի արագությամբ,և հենց նույն առավոտը տեսան Լիկիայի բարձր լեռներն ու խոր֊խոր ձորերը, որոնք հազիվ էին նշմարվում իրանց պատող թանձր մառախուղի միջից։ Բելլերոֆոնր լսած էր, որ զազրելի Օշափը այդ խավար ձորերից մեկումն էր բույն դրել։

Երբ որ հասան իրանց մտադրյալ տեղը, թևավոր ձին սկսեց իջնել դեպի ներքև, օգուտ քաղելով լեռների վրա եղած մի քանի կտոր ամպերից, որոնք մեր ճանապարհորդներին ծածկելով, անտեսանելի էին կացուցանում նրանց գետնի

երեսից։ Մի խիտ ամպի վրա կանգնած' Բելլերոֆոնը քիչ առաջ թեքվելով կարողացավ պարզ տնտղել Լիկիայի լեռնային մասը և նրա մութ հովիտները։ Առաջ առանձին մի բան չնշմարեց. նրա տակ երկարումեկ ձգված էին չոր պառակներ և փլփլված ապառաժներ, բայց ահա նրանց հետևից սևին էին տալիս նոր այրված տնատեղեր, սպիտակին էին տալիս շատ տեղեր կույտ-կույտ ոսկորներ, կարծես այս տեղերում արածող տավարների կմախքները լինեին։

«Այս ամենը Օշափի թողած հետքերը պետք է լինեն,— մտածեց Բելլերոֆոնը։— Բայց այդ զազրելին ինքը որտե՞ղ պետք է լինի թաք կացած արդյոք»։
Նա սկսեց ավելի ուշի ուշով նայել լեռների մեջ սևին

տվող ծերպերը, խոռոչներն ու անտառները. բայց ուր որ