Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նայում է, ամեն կողմ տեսնում է մեռելություն, լոր անա- պատ, միայն մի քարայրից դուրս է բխում երեք ղոչ սև ծուխ, և կեռումեռ պալարվելով օձի պես' սողում է դեպի վեր, և դեռ չեռան գագաթին չըհասած' սև ծուխի այդ երեք զոլերը միա¬ նում են և դառնում մի կենտ սյուն: Քարայրը գտնվում էր ուղիղ իրանց ոտքի տակին միայն մի հազար ոտնաչափ հե- ոտվորության վրա։ Գարշահոտ և թանձր ծծմբային ծուխն արդեն հասնում էր մինչև Պեգասի ու Բելլևրոֆոնի ռունգները։ Պեգասը փռնչում էր զզվանքից և գլուխը այս ու այն կողմ թեքում. այդ օղի զավակին, որ սովոր էր ծծել միայն լեռնա¬ գագաթների մաքուր օդը, գարշելի էր թվում երկրային հոտը։ Իսկ Բելլերոֆոնը ժնգռնում էր ու փռշտում' խեղդվելով այդ ծանր և հեղձուցիչ ծծմբային հոտից։ Զայրացած Պեգասը սաստիկ թափ տվավ թևերը և մղոն ու կես ետ թռավ այդ գարշահոտ տեղից։ Բայց Բելլերոֆոնը հանկարծ ետ մտիկ տվավ և այնպիսի բան ընկավ աչքովը, որ իսկույն սանձը գրգեց և ետ շրջեց ձիու գլուխը։ Պեգասն այս նշանից իսկույն իմացավ տիրոջ միտքը և սԼսեց կամաց-կամաց ցած իջնել, մինչև մոտեցավ նույն քարայրին, որտեղից որ դուրս էր գալիս երեք զոլ ծու¬ խը։ Եվ ի՞նչ տեսնի այնտեղ Բելլերոֆոնը — մի տարօրինակ դեզ' իրար վրա կուտակված հրեշների։ Հրեշի իրար վրա ըսած մարմինները միմյանց այնքան մոտիկ էին ընկած, որ միայն պ՚խներիոր կարելի էր ճանաչել, թե ինչ կենդանիներ են նրանք։ Թվով երեք էին նրանք մի ահռելի վիշապ-օձ, մի ահարկու զորեղ առյուծ և մի գարշելի այծ։ Այծն ու առյուծը քնած էին, իսկ օձը' ոչ. նա իր կարմիր աչքերը չոել էր Բելլերոֆոնի վրա։ Բայց զարմանալին այս էր, որ գարշահոտ սև ծուխը ոչ մի րոպե չէր կտրվում, այլ անընդհատ դուրս էր գալիս երեքի էլ ռունգներից։ Այս տեսակ մի հրեշի տեսիլն այնքան նոր և անակնկալ էր Բելլերոֆոնի համար, որ նա իսկույն ևեթ գլխի ընկավ, որ նա ինքն էր Քիմեռ֊Օշափը և այդ էր նրա որջը։ Առյուծը, օձը և այծը միևնույն սարսափելի հրեշի 1ԸաՅոլ9ին մասերն էին։ Զզվելի Օչափ... Կիսամրափ' Օշափը (որովհետև նրա միայն երկու գլուխներն