Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազատություն տանք նրան, թող երթա իր համար, ինչպես եղել է միշտ։

Այս ասելով՝ Բելլերոֆոնը աղոթած սանձը վեր առավ Պեգասի գլխից:

— Գնա՛, իմ Պեգաս, դու այժմ ազատ ես միշտ և հավիտյան,— ասաց նա տխուր ձայնով։

Արծաթափայլ թևերով ձին գլուխը դրեց իր տիրոջ ուսին և չշարժվեց տեղիցը։

— Դու չե՞ս ուզում ինձանից հեռանալ,— հարցրեց Բելլերոֆոնը շփելով նրա վիզը.— ուրեմն կա՛ց, որքան ժամանակ որ կամենաս։ Հիմա գնանք, ուրեմն, Հոբաթ թագավորի մոտ՝ նրան աչքալույս, որ Քիմեռ-Օշափն այլևս գոյություն չունի:

Բելլերոֆոնը համբուրեց գանգուրիկ տղային, նրան մնաս բարով ասաց, խոսք տվավ, որ էլի շուտ ետ կդառնա, և գնաց։

Անցան շատ և շատ տարիներ. գանգուրիկ տղան մեծացավ և սկսեց թռչել ամպերից վերև, ավելի և ավելի բարձր, քան թե Բելլերոֆոնը, և հաղթությունների համար ավելի մեծ փառքի հասավ, քան թե Օշափի հաղթողը։

Այս փոքրիկ տղան դառավ մե՜ծ բանաստեղծ...

1888