Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱՅԾԱՏՈԻՐ

1

Էլել է չի էլե՛լ մի հարուստ սովդաքար։ Այս սովդաքարը իր քարվանով իջնում է մեկ գիշեր մի գյուղի մոտ։ Կես գիշերին վեր է կենում, որ պտտի քարվանի չորս կողմով և պատվեր տա պահապաններին, որ արթուն մնան, մեկ էլ տեսնում է՝ երկու մարդ դուրս եկան գյուղից, նրանց առաջը եկավ մի ուրիշ մարդ և հարցրեց.

— Ի՞նչ բախտ գրեցիք նորածին մանուկի համար։

Մարդիկը պատասխանեցին:

— Այստեղ իջած սովդաքարի բախտը նրան տվինք։

Այս ասացին մարդիկը և իսկույն աներևույթ եղան։

Սովդաքարն իսկույն իմացավ, որ նրանք երեխանց ճակատի վրա նրանց բախտը գրող հրեշտակներ էին. շատ տխրեց, որ իր բախտը տվել են մի նորածին մանուկի. էլ նրա քունը չտարավ այն գիշերը։

Լուսացավ թե չէ, սովդաքարը գնաց գյուղը և հարցուփորձ անելով իմացավ, թե ում տանն է երեխա ծնվել այն գիշերը: Գնաց տեսավ բարուրի մեջ մի սիրուն փափլիկ տղա, և առաջարկեց նրա հորն ու մորը, որ երեխան իրան տան։

— Ես մեծ կարողության տեր եմ,— ասաց,— բայց որդի չունեմ։ Ես դրան կորդեգրեմ, բոլոր ունեցած չունեցածս դրան կտամ, ձեր ապրուստն էլ կհոգամ։

Ծնողաց համար շատ դժվար էր համաձայնվել մի