Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՂԵԳՆՈՒՏԻ

1

Մի թագավոր է էլել: Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.— Որդի, ժամանակ է քեզ ամուսնանալու. ո՞ւմ ես աչքադրել, ասա, գնանք նրան ուզենք, կամ թե չէ՝ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

Որդին ասաց.— Հայր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ, պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է,— Այդպես բան անկարելի է:

Որդին ասում է.— Անկարելի բան չկա, հայր, աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՞ղ կարող են